ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումների առաջին փուլի շրջանակներում իրականացվել են ստորաբաժանումներն ամբողջական մարտական պատրաստության բերելու գործողություններ։
Այս մասին հունիսի 5-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Ստուգվել են նաև մշտական տեղակայման վայրում և երթի ընթացքում առաջադրանքները կատարելու ստորաբաժանումների հմտությունները։
Ստուգումների 1-ին փուլի ընթացքում ՌԴ ՌՕՈւ 4-րդ բանակի ինքնաթիռներով և Սևծովյան նավատորմի ավիացիայով զինծառայողները տեղափոխվել են իրենց անծանոթ զորավարժարաններ, որտեղ անցկացրել են նախատեսված վարժանքները:
Զինտեխնիկայի տեղափոխումը զորավարժարաններ իրականացվել է երկաթուղային տրանսպորտով։
ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մարտական պատրաստության ստուգումները մեկնարկել են հունիսի 1-ին։ ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեկսանդր Դվորնիկովի հրամանով ստուգումներ իրականացնել նպատակով ստորաբաժանման՝ Չեչնիայում, Դաղստանում, Հարավային Օսիայում և Կրասնոդարի շրջանում տեղակայված զորամասերի շուրջ 6,5 հազարից ավելի զինծառայողներ տագնապով ոտքի էր հանվել:
Ստուգումներին ներգրավված է նաև մոտոհրաձգային, տանկային, հրետանային և Սևծովայան ու Կասպից ծովի նավատորմների հետևակային ստորաբաժանումների 1,5 հազարից ավելի ռազմական տեխնիկա:
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները ևս ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մաս են կազմում, սակայն նրանց մասնակցության մասին չի նշվում: