Daily Archives: Հունիս 26, 2017

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է ԵՄ ներկայացուցչին

Արտակ Զաքարյանի հանդիպումը Դիրկ Լորենցի հետ Հունիս 26, 2017 19:28 | RAZM.INFO - Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցի հետ: Continue reading

ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում նշանակվել է նոր պետ

Վիգեն Սարգսյանը այցելել է զինվորական հոսպիտալ Հունիս 26, 2017 17:44 | RAZM.INFO - Հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Բուժանձնակազմի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը ներկայացրել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։ Continue reading

Կատարից թուրքական զորքը դուրս բերելու պահանջը անհարգալից վերաբերմունք է. Էրդողան

Թուրքիայի ԶՈւ 5 զրահամեքենա և 23 զինծառայող հասել է Կատար Հունիս 26, 2017 16:11 | RAZM.INFO - Հունիսի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Կատարում թուրքական ռազմաբազան փակելու և Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ արաբական մի քանի երկրների՝ Կատարին ուղղված պահանջներին, հայտարարել է, որ այդ պահանջները անհարգալից վերաբերմունք են առաջին հերթին Թուրքիայի նկատմամբ: Continue reading

Իսրայելը երկու անգամ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին

F-16. Իսրայելի օդուժ Հունիս 26, 2017 15:40 | RAZM.INFO - Վերջին երկու օրվա ընթացքում Իսրայելի օդուժը երկու անգամ ռմբակոծել է Սիրիայի կառավարական ուժերի հենակետերը: Իսրայելը Սիրիայի կառավարական ուժերին մեղադրում է Իսրայելի վերահսկած տարածքը հրթիռակոծելու համար: Սիրիայի կառավարական ուժերն իրենց հերթին պնդում են, որ Իսրայելը օժանդակում է ահաբեկիչներին: Continue reading

ԱՄՆ-ն Հնդկաստանին 2 մլրդ դոլարի MQ-9 Predator B ԱԹՍ կվաճառի

Ամերիկյան MQ-9 Reaper հարվածային ԱԹՍ Հունիս 26, 2017 15:34 | RAZM.INFO - ԱՄՆ նախագահի վարչակարգը հաստատել է Հնդկաստանին 22 միավոր MQ-9B հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքրեի վաճառքի գործարքը: Գործարքի մասին, սպասվում է, որ հունիսի 25-26-ի հանդիպումից հետո պետք է հայտարարեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:  Continue reading

Իրանում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներ են ձերբակալվել

Իրանի ԶՈւ «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության զինվորներ Հունիս 26, 2017 15:23 | RAZM.INFO - Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը երկրի կրոնական քաղաքներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների են ձերբակալել։  Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի 2 ուժային, վիրավորվել ևս 3-ը

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ) Հունիս 26, 2017 15:14 | RAZM.INFO - Հունիսի 25-26-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 2 զինծառայող, վիրավորվել ևս 3-ը: Continue reading

Ռուսաստանը մոտ է Հնդկաստանին 10 մլրդ դոլարի զենք վաճառելուն

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Հունիս 26, 2017 14:50 | RAZM.INFO - Հունիսին ԱՄՆ այցից առաջ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնեցնում են զենքի վաճառքի 10 մլրդ դոլար արժողությամբ գործարքի վերջին կետերը: Continue reading

Իրանը ներկայացրել է իր նոր «Զոլֆաղար» ավտոմատը

Իրանը ներկայացրել է իր նոր «Զոլֆաղար» ավտոմատը Հունիս 26, 2017 13:30 | RAZM.INFO - Հունիսի 23-ին Իրանը ցուցադրել է տեղական արտադրության «Զոլֆաղար» ավտոմատը։ Ավտոմատի զանգվածը 3,5 կգ է,  փողի տրամաչափը՝ 7,62մմ։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի դիպուկահարները վարժանքներ են արել

Հարավային ռազմական շրջանի դիպուկահարները վարժանքներ են անցկացնում, (արխիվ) Հունիս 26, 2017 13:06 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանման դիպուկահարները վարժանքներ են սկսել «Կադամովսկիի» զորավարժարանում։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 50 զինծառայող։ Continue reading