Daily Archives: Հունիս 28, 2017

Քրդական ուժերը շրջափակել են Ռաքքան և շարունակում են առաջխաղացումը

«Սիրիայի Ժողովրդավարական Միությունը» հայտարարում է Ռաքքա քաղաքի ազատգման գործողության մեկնարկի մասին Հունիս 28, 2017 19:40 | RAZM.INFO - ԱՄՆ-ի աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված SDF ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Սիրիայում շրջափակման մեջ են առել ԻՊ կենտրոն համարվող Ռաքքա քաղաքը: Continue reading

Քննարկվել են արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի համագործակցության հարցեր

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ ԶՈւ բազայի հրամանատարին և հայ-ռուսական զորախմբի հրամանատարին Հունիս 28, 2017 19:29 | RAZM.INFO - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին և Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին: Continue reading

Այս տարի բանակն ավելի շատ մեքենա է գնել, քան վերջին 10 տարում․ Վիգեն Սարգսյան

Հայկական հատուկ ստորաբաժանման մեքենան ՀԱՊԿ զորավարժության ակտիվ փուլի ժամանակ Հունիս 28, 2017 18:41 | RAZM.INFO - Հայկական բանակն այս տարի գնել է այնքան մեքենա, որքան չի գնել նույնիսկ վերջին 10 տարվա ընթացքում: Այդ մեքենաներով առաջնահերթ համալրվել են առաջնագծի ստորաբաժանումները: Այս մասին հունիսի 27-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: Continue reading

ՀՀ ԶՈւ զորակոչիկները բանակային սննդի կանցնեն անմիջապես հավաքակայաններում

Հայկական բանակի զինծառայողները ճաշելիս Հունիս 28, 2017 17:01 | RAZM.INFO - 2017 թվականի ամառային զորակոչից սկսած հավաքակայանում զորակոչիկները անցնելու են բանակային սնունդի, և տանից որևէ սնունդ բերելու կարիք, անհրաժեշտություն այլևս չի լինելու: Continue reading

ՀՀ ՊՆ «Դիտակետ» ծրագիրը կգործի արդեն այս զորացրման ժամանակ

Պաշտպանության բանակի «Եղնիկներ» կոչվող զորամասի զինծառայողները՝ առավոտյան մարմնամարզության ժամանակ Հունիս 28, 2017 15:46 | RAZM.INFO - «Դիտակետ» ծրագրի շրջանակում արդեն ՀՀ ԶՈւ այս զորացրման ժամանակ զորացրվող յուրաքանչյուր զինծառայողի տուն կայցելի սոցիոլոգ՝ շատ մանրամասն հարցաթերթով: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Continue reading

Սիրիա ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների ուղարկման հարց չի քննարկվում․ Վիգեն Սարգսյան

«Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից Սիրիայի եղբայրական ժողովրդին» Հունիս 28, 2017 14:28 | RAZM.INFO - Հունիսի 27-ին անցկացված ՀՀ ԱԱԽ նիստում չի քննարկվել Սիրիայի հետ կապված որևէ լրացուցիչ ծրագիր։ Հայաստանը Սիրիայի հիմնախնդրի լուծմանը մասնակցում է հումանիտար օգնությամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Continue reading

Թուրքիայի օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը: Հունիս 28, 2017 14:04 | RAZM.INFO - Հունիսի 28-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Ռուսաստանը կրակային աջակցման «Տերմինատոր» մեքենա է ուղարկել Սիրիա

ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենան Սիրիայի ռուսական բազայում ներկայացվում է Սիրիայի նախագահին Հունիս 28, 2017 11:43 | RAZM.INFO - Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Սիրիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա, որտեղ նրան ներկայացրել են ռուսական զորքերի սպառազինությունը: Այցի վերաբերյալ լուսանկարների մեջ երևում է նաև ռուսաստանյան արտադրության տանկերի կրակային աջակցման ԲՄՊՏ «Տերմինատոր» մարտական մեքենա: Continue reading

Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակն ունի հաստատված 8 կորուստ․ Վիգեն Սարգսյան

Տավուշի մարզի սահմանապահ դիրք Հունիս 28, 2017 11:34 | RAZM.INFO - Միայն վերջին 10 օրվա գործողությունների արդյունքում Ադրբեջանի բանակն ունեցել է 8 զինծառայողի հաստատված կորուստ։ Չհաստատված կորուստների քանակը շատ ավելի մեծ է։ Continue reading

ՀՀ ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին

ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին Հունիս 28, 2017 11:19 | RAZM.INFO - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հայտնել է, որ չեխական կողմը պատրաստակամ է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակել: Continue reading