ԱՄՆ-ի աջակցությամբ գործող, արաբներից և հիմնականում քրդերից կազմված SDF ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Սիրիայում շրջափակման մեջ են առել ԻՊ կենտրոն համարվող Ռաքքա քաղաքը:
Քաղաքի գրավման համար SDF-ը գրոհը սկսել էր արևմուտքից, արևելքից և հարավից, սակայն հունիսի 20-21-ը քրդական ուժերին հաջողվել էր վերահսկողություն են հաստատել նաև քաղաքի հարավային Շեյխ ալ-Ջիմալ թաղամասում:
Զարգացնելով այդ ուղղությամբ առաջխաղացումը քրդական ուժերին հաջողվել է բոլոր կողմերից շրջափակել քաղաքը: Ներկայումս մարտերը ևս շարունակվում են:
Քրդական աղբյուրների պնդմամբ՝ SDF-ը լիակատար վերահսկողություն է հաստատել Ռաքքայի արևմտյան Հաթին թաղամասում: Ներկայումս ակտիվ մարտեր են ընթանում Հաթինին հարևան ալ-Նահդա թաղամասում: Մարտական գործողություններ են ընթացել և ներկայումս էլ շարունակվում են նաև արևմտյան Դարայա թաղամասում:
Մարտական գործողություններին զուգընթաց SDF-ը շարունակում է համալրվել նոր սպառազինությամբ: Ֆոտոլրագրող Դելիլ Սուլեյմանը հունիսի 27-ին լուսանկարներ է հրապարակել ստացվող նոր սպառազինությունից:
A new lot of weapons and military tanks have arrived to the syrian democratic forces today.#SDF #YPG #YPJ #Raqqa pic.twitter.com/f6LRClRd6K
— Delil souleiman (@Delilsouleman) June 27, 2017