Monthly Archives: Մայիս 2017

ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութի իսկությունը

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Մայիս 31, 2017 18:35 | RAZM.INFO - Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Continue reading

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի քրդերին զենքի մատակարարումները

Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա Մայիս 31, 2017 18:00 | RAZM.INFO - Մայիսի 30-ին ԱՄՆ սկսել է Սիրիայի քրդերին զինամթերքի և տեխնիկայի իր խոստացած մատակարարումները, ինչը քրդերին թույլ կտա մոտակա ժամանակներս սկսել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք Ռաքքայի ուղղությամբ գրոհը: Continue reading

Թուրք-քրդական բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում Մայիս 31, 2017 16:56 | RAZM.INFO - Մայիսի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել է ևս երկու զինծառայող:  Continue reading

Մայիսի 30-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Մայիս 31, 2017 16:44 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Պաշտպանության բանակի առաջնագծում աջ ազդրի ստորին երրորդականի հրազենային վնասվածք է ստացել ՊԲ զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Continue reading

Ռուսաստանի նավատորմը Միջերկրական ծովից հրթիռակոծել է ԻՊ դիրքերը

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել Մայիս 31, 2017 16:03 | RAZM.INFO - Ռուսաստանի ՌԾՈւ «Ադմիալ Էսսեն» ֆրեգատը և «Կրասնոդար» սուզանավը Միջերկրական ծովից թևավոր «Կալիբր» հրթիռներով խոցել են Պալմիրայից արևելք գտնվող ԻՊ դիրքերին: Continue reading

«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը ներգրավվել է ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազան

ՌԴ 201-րդ ռազմաբազան Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում Մայիս 31, 2017 15:53 | RAZM.INFO - Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները  «Դուշանբե. հակաահաբեկչություն 2017» զորավարժության շրջանակներում տագնապով վերկացից հետո իրականացրել են երթ դեպի հակաահաբեկչական զորավարժության իրականացման վայր։ Continue reading

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է Էստոնիայի պատվիրակությանը

ՀՀ ՊՆ 1-ին տեղակալն ընդունել է Էստոնացի խորհրդարանականներին Մայիս 31, 2017 15:10 | RAZM.INFO - Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին: Continue reading

ՆԱՏՕ-ն գնահատում է Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային գումարտակի պատրաստությունը

ՄԱՏՕ-ի մասնագետները ստուգում են Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահական ուժերի պատրաստության մակարդակը Մայիս 31, 2017 13:38 | RAZM.INFO - ՆԱՏՕ-ի փորձագետները մայիսի 31-ից հետևում են Ադրբեջանի բանակի՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ներառված մոտոհրաձգային գումարտակի վարժանքներին: Իրականացվում է «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակի» ստուգումը (NATO Evaluation Level 2 — NEL-2): Continue reading

Աֆղանստանում պայթյունից զոհվածների թիվը հասել է 80-ի

Պայթյուն Քաբուլի դիվանագիտական թաղամասում Մայիս 31, 2017 13:23 | RAZM.INFO - Այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, Աֆղանստանի մայրաքաղաքում՝ Գերմանիայի դեսպանատան մոտ, ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկով լցված մեքենա, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մոտ 80 մարդ, վիրավորվել ևս 300-ը: Continue reading

Թուրքիայի համար առաջնային է տեղական ՀՕՊ համակարգի ստեղծումը

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ Մայիս 31, 2017 12:11 | RAZM.INFO - Մայիսի 30-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման նախաձեռնությունը շարունակվում է, սակայն դա բավականին երկար ժամանակ կտևի: Continue reading