Հայկական բանակն այս տարի գնել է այնքան մեքենա, որքան չի գնել նույնիսկ վերջին 10 տարվա ընթացքում: Այդ մեքենաներով առաջնահերթ համալրվել են առաջնագծի ստորաբաժանումները: Այս մասին հունիսի 27-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:
«Մենք այս տարի փոխադրող ուղեպարկի թարմացման մեծագույն ծրագիր ենք իրականացրել», — նշել նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարն այս հարցին անդրադարձել է պատասխանելով այն հարցին, թե ինչն է եղել օրեր առաջ ՀՀ ՊՆ մարդատար մեքենայի մասնակցությամբ ավտովթարի պատճառը, որի պատճառով 14 զինծառայող էր վիրավորվել:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ մեքենայի ուղևորների թույլատրելի քանակը 20 է։ Մեքենան ըստ իր նորմատիվների ենթակա է շահագործման, և ժամկետի մեջ է եղել:
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոպիտալի պետին ներկայացնելիս Վիգեն Սարգսյանն այցելել է այդ ավտովթարի հետևանքով վիրավորված և հոսպիտալում ապաքինվող զինծառայողներին: Նախարարի խոսքով՝ նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։