Քննարկվել են արտակարգ իրավիճակներում ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի համագործակցության հարցեր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին և Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ ԶՈւ բազայի հրամանատարին և հայ-ռուսական զորախմբի հրամանատարին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ ԶՈւ բազայի հրամանատարին և հայ-ռուսական զորախմբի հրամանատարին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *