Վերջին 10 օրվա ընթացքում Ադրբեջանի բանակն ունի հաստատված 8 կորուստ․ Վիգեն Սարգսյան

Միայն վերջին 10 օրվա գործողությունների արդյունքում Ադրբեջանի բանակն ունեցել է 8 զինծառայողի հաստատված կորուստ։ Չհաստատված կորուստների քանակը շատ ավելի մեծ է։ Այս մասին այսօր՝ ՀՀ ՊՆ-ում անցկացված ասուլիսի ժամանակ, հայտնեց Վիգեն Սարգսյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը բացատրեց, որ 8 կորուստը նրանք են, որոնք դիտարկումից հետո նաև հաստատվել են այլ աղբյուրներով։ Ադրբեջանական բանակի կորուստներից ոչ մեկը դեռևս չի հուղարկավորվել։ Մյուս կորուստները, նախարարի խոսքով, դիտարկվել են, սակայն դրանց ապացույցներ չեն ստացվել։

Այս մասին նախարարը նշեց Ադրբեջանի կողմից իրավիճակի սրացման և հայկական կողմից տրվող պատասխանին անդրադառնալիս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *