Արցախի պետական համալսարանում կարող է դասավանդվել ռազմական գործ

Այսօր՝ հունիսի 6-ին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել է Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդմանը և այս համատեքստում բուհի և Պաշտպանության բանակի միջև համագործակցությունը: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասկակցությամբ

Խորհրդակցություն Արցախի նախագահի մասկակցությամբ

Ռազմինֆոյի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ ծրագիրը դեռ նախնական քննարկումների փուլում է, և կոնկրետ մասնագիտացումները դեռ որոշված չեն:

«Սա դեռևս քննարկման փուլում է, և պետք է համապարփակ ձևով և մանրակրկիտ ծրագիր ներկայացվի: Գործընթացը դեռևս մեկնարկային փուլում է … տարբեր գերատեսչություններ՝ թե պաշտպանության բանակը, թե կրթության նախարարությունը, թե Արցախի պետական համալսարանը պետք է աշխատեն այս ուղղությամբ և ներկայացնեն համապատասխան կարծիքներ, մոտեցումներ, որից հետո ի մի կբերվեն և կլինեն հստակ ուղղությունները և մասնագիտությունները: Եվ ծրագիրը կլինի վերջնական»:

Դավիթ Բաբայանը նշեց, որ տարբեր երկրներում կա այս փորձը, երբ քաղաքացիական բուհերում դասավանդվում է ռազմական գործը, և Արցախի պետական համալսարանում ռազմական գործի դասավանդման կազմակերպումը հենց նման փորձի ներդրում է:

Ավելացնենք, որ ներկայում Հայաստանում գործում է 3 բարձրագույն ռազմակրթական հաստատություն.

  • Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան (մասնագիտացումները՝ մոտոհրաձիգներ, հրետանավորներ և այլն),
  • Ա. Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան (մասնագիտացումները՝ օդաչուներ, կապի և ՌէՊ մասնագետներ և այլն),
  • Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Սրանից բացի, հայաստանցի կուրսանտները ռազմական կրթություն են ստանում նաև Ռուսաստանում, Հունաստանում և մի շարք այլ երկրներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *