«Հայկ մեկ» ընկերությունը կշարունակի զենք արտադրել

Այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի կառավարության ընդունած որոշումներից մեկով երկարացվել է «Հայկ Մեկ» ընկերության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը: Սրանով ընկերությանը թույլատրվելու է ևս 5 տարի ռազմամթերք արտադրել:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը 2012 թվականից այսօր կատարել է զենքի արտադրության 0,5 մլրդ դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ:

2012թ.

45 973 480

2013թ.

98 000 000

2014թ.

81 420 000

2015թ.

130 695 000

2016թ.

147 534 000

Ընդհանուր

503 622 480

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ նպատակահարմար է երկարաձգել ռազմամթերքի արտադրության լիցենզիայի գործողության ժամկետը ևս հինգ տարով, քանի որ դա «հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»:

Ընկերությունը զբաղվում է ականանետների, ականների, պայթուցիչների, փամփուշտների և այլ զինամթերքի արտադրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *