Իրանի բանակի ռազմածովային ուժերը ընթացիկ տարում (իրանական օրացույցով 2017թ. մարտի 21-ից 2018թ. մարտի 21-ը) կանցկանեն 25 զորավարժություն, որոնք կեզրափակվեն «Վելայեթ-96» խոշարամասշտաբ զորավարժությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին։ Հունիսի 1-ին իրանական ծովակալի հայտարարությունը փոխանցել է իրանական Defapress լրատվակայքը։
2016թ. նույնպես Իրանի ՌԾՈւ-ն անցկացրել է 20-ից ավելի զորավարժություն։
2017-ի փետրվարին Իրանի ռազմածովային ուժերը անցկացրին «Վելայեթ-95» զորավարժությունը։ Զորավարժությունն ընդգրկել է 2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Զորավարժությանը փորձարկվել էին տեղական արտադրության հրթիռներ։
2016-ին Իրանի ՌԾՈւ-ն անցկացրել է նաև զորավարժություններ Իտալիայի, Պակիստանի ռազմածովային ուժերի հետ։
Իրանական ռազմանավերը բարեկամական այցելություններով մեկնել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Ղազախստանի նավահանգիստներ: