Ադրբեջանում բացվել են ձեռքի նռնականետների զինամթերքի արտադրության արտադրամասեր

Հունիսի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Շիրվան քաղաքում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ընկերության՝ նռնականետների զինամթերքի արտադրության գործարաններ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

RPG-7V2 հատանկային նռնականետի նռնակների գործարան

RPG-7V2 հատանկային նռնականետի նռնակների գործարան

  1. «Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Շարղ» գիտահետազոտական ինստիտուտի» MSGL «Ռեվոլվեր» տիպի ձեռքի նռնականետի զինամթերքի գործարան.

Նշվում է, որ գործարանում արտադրելու են նշված նռնականետի տարբեր տեսակի նռնակներ:

  • Տրամաչափը՝ 40մմ,
  • Զանգվածն առանց նռնակների՝ 6,7 կգ,
  • Երկարությունը հավաքված՝ 525մմ,
  • Երկարությունը՝ (խզակոթը բացած)՝  764 մմ,
  • Հեռահարությունը՝ մինչև 400մ,
  • Կրակի տեմպը՝ 12 կրակոց/րոպե,
  • Նռնակի թռիչքի սկզբնական արագությունը՝ 75 մ/վյրկ:

Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ադրբեջանում արտադրելու են նշված նռնականետների բեկորային, կումուլյատիվ-բեկորային, լուսավորող (պարաշյուտով իջնող) նռնակներ, ծխագլաններ:

Գործարանում կա 40 աշխատող: Տարեկան մեկ հերթափով աշխատելու դեպքում նախատեսվում է արտադրել 15 հազար նռնակ: Թեև Ադրբեջանի նախագահի կայքի հայտարարությունում նշվում, որ նռնակները իրենցն են, սակայն այդ մասին հավելյալ տեղեկություն չհաջողվեց գտնել:

Նշված տեսակի նռնականետներ արտադրում է բուլղարական «Արսենալ» ընկերությունը: Բաց աղբյուրներում Բուլղարիայից նռնականետներ գնելու, առավել ևս՝ Ադրբեջանում հավաքելու մասին տեղեկություններ չի հաջողվել գտնել: Փոխարենը 2014 թ. Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել էր, որ Ադրբեջանում «մինչև տարվա վերջ [2014 թ.՝ խմբ.]» շահագործվելու է արկերի, նռնակների արտադրության 7-8 գործարան, այդ թվում՝ 40 մմ տրամաչափի «Ռեվոլվեր» տիպի նռնականետների:

Սակայն շվում էր, որ նման համաձայնության հասել են սերբական ընկերության հետ: Իսկ ավելի վաղ՝ 2013 թ., ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնել էր, որ համաձայնություն կա սերբական Zastava Arms ընկերության հետ: Իսկ նշված ընկերության կայքում հասանելի տեղեկության համաձայն՝ այդ ընկերությունն արտադրում է այլ մարտավարատեխնիկական տվյալներով M93 տիպի նռնականետ:

RPG-7V2 հատանկային նռնականետի նռնակների գործարան

RPG-7V2 հատանկային նռնականետի նռնակների գործարան

2. RPG-7V2 ձեռքի հակատանկային նռնականետի նռնակների արտադրության գործարան.

Նույն օրն Ադրբեջանի նախագահն այցելել է նաև խորհրդային/ռուսաստանյան արտադրության ՌՊԳ-7Վ2 ձեռքի հակատանկային նռանականետների նռնակների արտադրության գործարան:

Ըստ հաղորդագրության՝ գործարանում արտադրվելու է 4 տեսակի՝ բեկորային, կումուլյատիվ-տանդեմային*, տերմոբարիկ, իներտ (ուսումնական, առանց մարտական լիցքի) նռնակներ: Նշվում է, որ այս նռնակների առավելագույն հեռահարությունը մինչև 700 մ է, ինչը համապատասխանում է բազային «ՌՊԳ»-ի հեռահարությանը:

«Ռեվոլվեր» տիպի MSGL ձեռքի նռնականետի նռնակների արտադրության գործարան. Ադրբեջան

«Ռեվոլվեր» տիպի MSGL ձեռքի նռնականետի նռնակների արտադրության գործարան. Ադրբեջան

Նշված տարբերակը Ռուսաստանում արտադրվում է 2001 թվականից: Ադրբեջանում այդ նռնականետների արտադրության մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են դեռևս 2012 թ.:

* Տանդեմային հթրիռներն ունեն երկու լիցք: Հրթիռի առաջին լիցքը նախատեսված է դինամիկ զրահը վնասազերծելու, իսկ արդեն երկրորդը՝ հիմնական զրահը ծակելու և «ներս թափանցելու» համար:

Հիշեցնենք, որ Շիրվանի մոտ է տեղակայված նաև Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության «Արազ» գործարանը, որտեղ արտադրում են տարբեր տրամաչափի արկեր, ականներ ևն: Նույն գործարանի տարածքում կա նաև անպիտան զինամթերքի ուտիլիզացիայի կենտրոն, որտեղ 2016 թ. խոշոր պայթյուն էր եղել:

«Ռեվոլվեր» տիպի MSGL ձեռքի նռնականետի նռնակների արտադրության գործարան. Ադրբեջան

«Ռեվոլվեր» տիպի MSGL ձեռքի նռնականետի նռնակների արտադրության գործարան. Ադրբեջան

One response to “Ադրբեջանում բացվել են ձեռքի նռնականետների զինամթերքի արտադրության արտադրամասեր

  1. Սա նշանակում է, որ էդ երկիրը լրջորեն նախապատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի, ու մեր վայ իշխանություններն էլ չպետք է ձեռքերը ծալած նստեն ու արտագաղթի տեմպերը արագացնեն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *