Հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նոր՝ զենիթահրթիռային և ինժեներասակրավորային զորամասերի բացման մասին: ԶՀՀ զորամասից լուսանկարներ չեն հրապարակվել, իսկ երկրորդ զորամասից հրապարակված լուսանկարներում երևում է այնտեղ տեղակայված հիմնական ինժեներական տեխնիկան:
Բացման արարողությանը ներկա է եղել Ադրբեջանի բանակի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մայիս Բարխուդարովը, ինչից կարելի է եզրակացնել, որ զորամասը ևս 2-րդ ԲՆ ենթակայության տակ է: Իսկի այս կորպուսը տեղակայված է Արցախի և Իրանի հետ սահմանային հատվածում՝ Ադրբեջանի Բեյլագանի շրջանում:
Հրապարակված լուսանկարներից երևում է, որ զորամասում տեղակայվել են՝
ՄՏՈւ-90Մ տանկային կամրջադիրներ. մարտավարատեխնիկական բնութագիր
- Ծալովի կամուրջ՝ 20 մետր,
- Կամրջի բացազատումը՝ 2-ից 3 րոպե,
- Ապահովել մինչև 18-19 մետրանոց խոչընդոտների հաղթահարում:
Երկու նմանատիպ մեքենաների կցման արդյունքում էլ հնարավոր է ստանալ ավելի երկար կամուրջ: Զրահապատ մեքենայի վրա տեղադրված է 1000 ձիաուժանոց շարժիչ, որից տեղադրվում են նաև Տ-72 տանկերի ուշ արդիականացումների ու Տ-90 տանկերի վրա:
ԻՄՌ-3Մ ինժեներական արգելափակիչ մեքենաներ
- Արտադրող ընկերություն՝ «Ուրալվագոնզավոդ»,
- Ընթացամասը՝ թրթուրավոր (Տ-72/90-ի շասսի),
- Առավելագույն արագությունը՝ 60 կմ/ժ,
- Շերեփի (ковш) տարողունակությունը՝ 0.35 մ³,
- Փորելու հզորությունը՝ 250 մ³/ժ,
- Ծածկելու հզորությունը՝ 360 մ³/ժ:
- Իսրայելական IMI Systems ընկերության արտադրության POMINS-2 հեռակա ականազերծման դյուրակիր համակարգեր:
Նշենք, որ իսրայելական POMINS-2 ականազերծման սարքերի գնման պայմանագրի ստորագրման մասին 2012-ին հայտնել էր ադրբեջանական Azeri Defence մասնագիտացված կայքը: Նշված սարքերը ներգրավվել էին նաև 2015-ի մայիսին անցկացված ինժեներական զորավարժությանը: