Սաուդյան Արաբիան ստացել է բրիտանական կործանիչների վերջին խմբաքանակը

Հունիսի 6-ին բրիտանական BAE Systems ընկերությունը Սաուդյան Արաբիային մատակարարել է պայմանագրով նախատեսված 72 միավոր Eurofighter Typhoon կործանիչների վերջին խմբաքանակը: Այս մասին հունիսի 12-ին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսի կայքը:

Համացանցում հայտնվել են նաև մատակարարված վերջին կործանիչների լուսանկարներ:

Բրիտանական ընկերությունը սաուդյան զինված ուժերին մատակարարել է 72-րդ կործանիչը, որը դեռս 2007 թ. կնքված պայմանագրով նախատեսված վերրջին կործանիչն էր: Գործարքի արժեքը գնահատվում էր շուրջ 41 միլիարդ ԱՄՆ դոլար, և դա այդ պահին երբևիցե ստորագրված խոշորագույն ռազմական գնումների պայմանագիրն էր:

Սկզբնական տարբերակով նախատեսված էր, որ 24 կործանիչ կարտադրիվի Մեծ Բրիտանիայում, իսկ պայմանագրով նախատեսված մյուս կործանիչները՝ Սաուդյան Արաբիայում: Սակայն 2013 թ. պայմանագրի կետերում սաուդյան կողմի նախաձեռնությամբ փոփոխություն է մտցվել, համաձայն որի բոլոր կործանիչները պետք է արտադրվեին Միացյալ Թագավորությունում:

Eurofighter Typhoon կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Առավելագույն արագությունը — 2495 կմ/ժ,
  • Հաղթահարվող առավելագույն հեռավորությունը — 3790 կմ,
  • Զանգվածը — 11 տոննա,
  • Երկարությունը — 16 մ,
  • Շարժիչը — Eurojet EJ200

Նշված կործանիչները առկա են նաև եծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի սպառազինությունում: Սակայն Գերմանիան չի գնել կործանիչների վերջին խմբաքանակը:

Հավելենք, որ Սաուդյան Արաբիան խոշորագույն ռազմական գործարքների «սիրահար է»: 2017 թ. հայտնի դարձած տեղեկություններով՝ սաուդական կողմը ԱՄՆ-ի հետ կնքել է շուրջ 110 մլրդ դոլարի՝ տարբեր տեսակի սպառազինության ձեռքբերման պայմանագիր:

Սաուդյան բանակի սպառազինությունում կան նաև ամերիկյան արտադրության F-15 կործանիչ–ռմբակոծիչներ:

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչներ

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի F-15E Strike Eagle կործանիչ-ռմբակոծիչներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *