Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքները

Այսօր՝ հունիսի 12-ին, Նախիջևանում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժության հերթական փուլը: Թուրքիայից վարժանքներին ներգրավվել է հետևակային 1 դասակ:  Վարժանքների մեկնարկի մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում. (արխիվ)

Համաձայան Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ վարժանքների նպատակը երկու երկրների զինված ուժերի համապատասախան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը, զորքերի՝ համատեղ գործողություն իրականացնելու կոորդինացիայի աստիճանի բարձրացումն է:

Ավելի վաղ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը հայտնել էր, որ զորավարժությունը կշարունակվի մինչև հունիսի 15-ը: Նաև նշվում էր, որ Նախիջևանում անցկացվող վարժանքները մայիսին Բաքվում անցկացված զորավարժության շարունակությունն են:

Հավելենք, որ Թբիլիսիում շարունակվում են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ վարժանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *