ՀՀ նախագահն ու ՊՆ ղեկավարը ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի և ՀՀ ՊՆ կայքերը:

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախյան հակամարտության շուրջ իրավիճակը, Արցախի շփման գծում և սահմանին տիրող իրադրությունը, համանախագահների հետ նույն ձևաչափով նախորդ հանդիպումից հետո գրանցված զարգացումները:

Նախագահի հետ հանդիպմանը մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:

ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է առաջնագծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի վրա` ողջունելով դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներին

Որպես հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների արդյունավետության կարևոր գրավական՝ Վիգեն Սարգսյանն ընդգծել է 2016թ. Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն առաջնագծում իրավիճակի մոնիթորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման և դրանով հանդերձ՝ փոխվստահության միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *