Հունիսի 4-14-ին Վրաստանի տարածքում անցկացվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ» համատեղ ամենամյա զորավարժությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Զորավարժությունն անցկացվելու է Թբիլիսիին հարակից շրջանում՝ Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի ղեկավարությամբ:
Ամենամեծ ներգրավվածությունը ունի թուրքական զինուժը: Թուրքիայի զորավարժությանը ներգրավվել է հատուկ նշանակության մեկ ստորաբաժանում, մեկ պրոֆեսիոնալ դիպուկահար, երկու միավոր բազմանպատակ ուղղաթիռ:
Ադրբեջանը և Վրաստանը ներկայացված են հատուկ նշանակության մեկական ստորաբաժանումների մակարդակով: «Կովկասյան արծիվ» զորավարժությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2009 թվականից: Միայն 2016 թ. վարժանքներին ներգրավվել էր նաև Բուլղարիան: Սակայն այս տարի բուլղարական ստորաբաժանում չկա:
Այս տարվա վարժանքների ընթացքում երեք երկրները կիրականացնեն հետախուզական հատուկ գործողություններ, բնակավայրերում մարտական կրթություն, դիպուկահյարների մրցույթներ և այլ վարժանքներ: