Դիրքերի զինամթերքի չափաբաժիններն ավելացվել են մի քանի անգամ․ ՊԲ հրամանատար

Ե՛վ ապրիլյան պատերազմի ընթացքում, և՛ դրանից հետո դիրքապահներին տրվող զենքն ու զինամթերքը ոչ միայն բավարար են, այլև գերազանցում են սահմանված չափաբաժինները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը

«Ոչ մի պարագայում մենք զինամթերքի պակաս չենք ունեցել։ Զինամթերքի մի քանի մարտապաշար զինվորի մոտ եղել է ավել, դեռևս այն ժամանակ։ Դիրքերում եղել է մարտալրակազմը մի քանի անգամ ավել, քան թե հրամանով սահմանված էր»։

Հրամանատարը հերքում է տարածված խոսակցությունները, ըստ որոնց՝ դիրքերում զինամթերքի պակաս է եղել։ Սակայն ապրիլից հետո ևս դիրքապահների սպառազինությունը համալրվել է։

«Եվ այսօր էլ իրենց չափաբաժինները՝ զինվոր, դիրք, դիտակետ և այլն, մի քանի անգամ ավելացված է։ Այն ժամանակ էլ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել»։

Հարցին, թե արդյո՞ք դիրքերում զենքի տեսականին նույնպես աճել է, Մնացականյանը պատասխանեց․

«Ապահովման գծով զենքի, սպառազինության տեսականին՝ իհարկե։ Նաև այդ առումով մենք ունենք աճ։ Տեխնիկապես ավելի արդիական և ավելի նոր միջոցներ էլ ունենք առաջնային գծում»։

Պաշտպանության բանակի հրամանատարը ընդհանուր պատասխան տվեց անօդաչու թռչող սարքերի կիրառման վերաբերյալ հարցին՝ չնշելով, թե ինչ տեսակի անօդաչուներ է կիրառում բանակը։

«Որտեղ պետք է, կիրառում ենք։ Մարտական անօդաչու թռչող սարք է, թե ինչ է՝ լրատվամիջոցներով ասելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Մեր բոլոր միջոցները, ինչ որ գտնում ենք՝ նպատակահարմար է տվյալ խնդրի արդյունավետ լուծման [համար], մենք կիրառում ենք»։

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

«Դիտարկվում է հակառակորդի կողմից»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *