Թուրքիան և Պակիստանը համատեղ վարժանքներ են անցկացրել

Մայիսի 12-21-ին Պակիստանի տարածքում անցկացվել են Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքներ: Այս մասին հունիսի 2-ին հայտնել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:

Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ հատուկ ջոկատայինների զորավարժություն Պակիստանում. մայիս 2017 թ.

Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ հատուկ ջոկատայինների զորավարժություն Պակիստանում. մայիս 2017 թ.

Թուրքական կողմից զորավարժությանը ներգրավվել է Սպարտայի նահանգի Էղիրդիր գավառում տեղակայված լեռնային կոմանդոսների (կապույտ բերետավորներ) դպրոցի և ուսումնական կենտրոնի հատուկ նշանակության ստորաբաժանում:

Վարժանքները անցկացվել են «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» սցենարով: Պակիստանից ևս ներգրավվել են այդ երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ուժեր, որոնք մասնագիտացված են «ահաբեկչության դեմ պայքարում»:

Հիշեցնենք, որ Թուրքիան և Պակիստանը պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում: Իսկ մասնավորապես 2014 թ. երկու երկրների հատուկ նշանակության ուժերի վարժանքներին ներգրավվել էին նաև Աֆղանստանի Զու հատուկ նշանակության ուժեր:

Ավելացնենք, որ հունիսի 4-14-ին Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում արդեն Վրաստանի տարածում՝ այդ երկրի և Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակությւան ուժերի հետ համատեղ:

Թուրքիան և Պակիստանը հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել. մայիս 2017 թ.

Թուրքիան և Պակիստանը հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժություն են անցկացրել. մայիս 2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *