Ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը

Մայիսի 5-ին Ադրբեջանում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի մարտական կրակով մարտավարական համատեղ զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցել է երկու երկրների ԶՈւ մոտ 1000 զինծառայող, մոտ 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային կայան և ականանետ: Այս մասին հայնտում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանում ավրատվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը. մայիս 2017

Ադրբեջանում ավարտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ համատեղ զորավարժությունը. մայիս 2017

Զորավարժությանը ներգրավվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի 12 միավոր Մի-35 հարվածային ուղղաթիռ և Մի-17 բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ համատեղ զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 1-ից: Թուրքիան զորավարժությանը ներգրավվելու համար ավելի վաղ Ադրբեջան էր ուղարկել մեկ հետևակային վաշտ:

Նմանատիպ վարժանքներ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2013 թվականից: 2013 և 2015 թթ. դրանք անցկացվել են Ադրբեջանում, 2014 և 2016 թթ.՝ Թուրքիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *