Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հատուկջոկատայինները անցկացրել են ցուցադրական վարժանքներ

Հունիսի 13-ին Վրաստանի Ադրբեջանի և Թուրքիայի հատուկջոկատայինների «Կովկասյան արծիվ ” 2017» համատեղ վարժանքների շրջանակներում Վրաստանի «Վազիանի» զորավարժարանում անցկացվել են ցուցադրական վարժանքներ: Վարժանքներին ներգրավվել է  ավիացիա, իրականացվել են նաև մարտական կրակով վարժանքներ:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ցուցադրական վարժանքներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունից

Ցուցադրական վարժանքներ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի համատեղ «Կովկասյան արծիվ» զորավարժությունից

Ցուցադրական վարժանքների ժամանակ իրականացվել են դեսանտային վարժանքներ, ապա կրակային և ավիացիոն աջակցությամբ «ոչնչացվել է» պայմանական հակառակորդը, գերիները ազատ են արձակվել, իսկ վիրավորները՝ տարհանվել:

«Կովկասյան արծիվ» տասնօրյա վարժանքները Վրաստանի տարածքում անցկացվում են առաջին անգամ: Զորավարժությունն ավարտվելու է վաղը՝ հունիսի 14-ին: «Կովկասի արծիվ» վարժանքները անցկացվում են 2009-ից, մինչ այս դրանք անցկացվել են Թուրքիայի տարածքում:

Վարժանքներին ամենամեծ ներգրավվածությունը ունի թուրքական զինուժը: Թուրքիայի ԶՈւ-ն զորավարժությանը ներգրավվել է հատուկ նշանակության մեկ դասակ, մեկ պրոֆեսիոնալ դիպուկահար, երկու միավոր բազմանպատակ ուղղաթիռ և մեկ միավոր բեռնափոխադրիչ ինքնաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *