Daily Archives: Մարտ 9, 2017

ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսում մարտական հերթապահությունում ընդգրկվածների 70 տոկոսը պայմանագրային է

ՀՀ ԶՈւ զինծառայող Նկարը՝ ՀՀ ՊՆ-ի Մարտ 9, 2017 21:09 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է 2017-ին «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին: Այս մասին ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար գնդապետ Գրիգորի Խաչատուրովը: Continue reading

Արտասահմանում բուժվելիս զինհաշմանդամները թոշակ կստանան լիազորագրով

ՀՀ կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 27-ի նիստը Մարտ 9, 2017 20:39 | RAZM.INFO - Մարտի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունվելու դեպքում ռուհերում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով: Continue reading

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են ուսումնա-մարտական միջոցառումներ

ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի Մարտ 9, 2017 19:48 | RAZM.INFO - Մարտի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անձնակազմին մարզելու, տարբեր իրավիճակներում անձնակազմի ճիշտ և ներդաշնակ գործելու հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պլանային ուսումնա-մարտական միջոցառումներ: Continue reading

Մեծ Բրիտանիան և Ադրբեջանը ստորագրել են 2017-18 թթ. ռազմական համագործակցության պլանը

Ադրբեջանի ՊՆ-ում անցկացվել է ամենամյա ադրբեջանա-բիրտանական ռազմաքաղաքական խորհրդակցություն Մարտ 9, 2017 19:12 | RAZM.INFO - Մարտի 9-ին Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2017-18 թթ. ֆինանսական տարվա համագործակցության ծրագիրը: Կողմերը համագործակցում են ռազմական վարժանքների, կրթության և խաղաղապահական առաքելությունների ոլորտներում: Continue reading

Վիգեն Սարգսյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը Մարտ 9, 2017 18:28 | RAZM.INFO - Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Continue reading

2017-ին Ռուսաստանի օդուժը ստանալու է ևս 17 միավոր Սու-30ՍՄ կործանիչ

Ռուսաստանի ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչ Մարտ 9, 2017 17:54 | RAZM.INFO - Ռուսաստանի օդուժը 2017-ին ստանալու է 17 միավոր նոր Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչ և 10 միավոր Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը Continue reading

Իրանը բալիստիկ հրթիռի 2 փորձարկում է կատարել. FoxNews

Իրանական արտադրության «Ֆաթեհ-110» հրթիռը Մարտ 9, 2017 17:50 | RAZM.INFO - Իրանը  երկրի հարավարևելյան Ջասկ քաղաքում գտնվող  ԻՀՊԿ բազայից կատարել է «Ֆաթեհ-110» բալիստիկ հրթիռի 2 փորձարկում։ Առաջին փորձարկումը կատարվել է մարտի 4-ին, հրթիռը չի կարողացել խոցել թիրախը և ընկել է մոտակայքում։ Continue reading

Իրանը հակատանկային հրթիռային համակարգ է ներկայացրել Իրաքում

Իրանական «Փիրուզ» հակատանկային համակարգը Մարտ 9, 2017 17:37 | RAZM.INFO - Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսում Իրանի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրել է «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային  հրթիռային համակարգը։ Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է ԶՈւ զինտեխնիկայի նորոգման բազա

Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա Մարտ 9, 2017 17:34 | RAZM.INFO - Մարտի 9-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիայի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է երկրի ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության վերանորոգման բազա: Continue reading

Հունվարին բյուջետային ծախսերի 20 տոկոսն ուղղվել է պաշտպանությանը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի փորձը Մարտ 9, 2017 17:18 | RAZM.INFO - 2017 թվականի հունվարին պաշտպանությանն ուղղված ՀՀ պետբյուջեի ծախսերը 21,7 տոկոսով աճել են 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարին ռազմական ոլորտում ծախսվել է 9,5 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 11,6 մլրդ դրամ: Continue reading