Daily Archives: Մարտ 9, 2017

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի վարորդները վարժանքներ են անցկացնում Հայաստանում

ԿամԱԶ-6350 Մարտ 9, 2017 16:06 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի անվավոր տեխնիկայի վարորդները բարձրլեռնային Կամխուդ զորավարժարանում վարժանքեր են սկսել։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 500 զինծառայող։ Continue reading

Դիարբեքիրում շարունակվում է վերջին տարիներին քրդերի դեմ ամենախոշոր գործողությունը

Թուրքիայի ժանդարմերիայի հատուկ ջոկատայիններ Մարտ 9, 2017 12:25 | RAZM.INFO - Մարտի 5-ից Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում մեկնարկել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ խոշոր գործողություն: Մարտի 8-ին սպանվել է մեկ թուրք զինծառայող: Գործողությունների անցկացման հրամանատարական կենտրոն են այցելել Թուրքիայի ՆԳՆ ղեկավարաը, ժանդաևրմերիայի պետը: Continue reading

Ռուսաստանյան առաջին խոշոր ԱԹՍ-ն զանգվածային արտադրության կհանձնվի 2018-ին

«Ալտաիր» անօդաչու թռչող սարքը Մարտ 9, 2017 11:02 | RAZM.INFO - Ռուսաստանի Կազանի «Սոկոլ» փորձարարական-կոնստրուկտորային բյուրոյի նախագծման խոշոր «Ալտաիր» անօդաչու թռչող սարքի մշակումը 2017-ին կթևակոխի որոշիչ փուլ: Ծրագրվում է գարնանը կամ ամռանը վերսկսել արդեն նախատիպի փորձարկումների հիման վրա մշակված սարքերի փորձարկումները: Continue reading

ԱՄՆ ռազմածովային ուժերում հղիությունների մեծ թիվը ֆինանսական խնդիրներ է առաջացնում

ԱՄՆ ռազմածովային ուժերի կին զինծառայողներ Մարտ 9, 2017 10:59 | RAZM.INFO - ԱՄՆ ռազմածովային ուժերում միջին հաշվարկով 100 կին զինծառայողներից 16-ը լքում են ռազմանավը հղիության պատճառով: Daily News Caller Foundation (DCNF) կենտրոնը հրապարակել է ուսումնասիրություն, որը կատարել են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը: Այն ընդգրկում է 2015 թվականի հունվարից 2016-ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը: Continue reading

Սիրիայի հյուսիսում քրդերը մի քանի բնակավայր հանձնել են կառավարական բանակին

Քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» խմբավորման զինյալները: Մարտ 9, 2017 10:47 | RAZM.INFO - ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և հիմնականում Սիրիայի քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը Սիրիայի հյուսիսում իր վերահսկողության տակ գտնվող մի քանի բնակավայրեր հանձնել է երկրի կառավարական ուժերին:  Continue reading