2017 թվականի հունվարին պաշտպանությանն ուղղված ՀՀ պետբյուջեի ծախսերը 21,7 տոկոսով աճել են 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարին ռազմական ոլորտում ծախսվել է 9,5 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 11,6 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է Panarmenian գործակալությունը՝ հղում անելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցին:
Հունվարին ծախսված 11,6 մլդր դրամը 2017-ի պաշտպանական ամբողջ բյուջեի 5,5 տոկոսն է:
Ըստ զեկույցի՝ այս տարվա հունվարին պաշտպանությանն ուղղված ծախսերը կազմում են բոլոր ծախսերի 19,7 տոկոսը: Ընդ որում՝ 2017 պաշտպանական բյուջեն ՀՀ պետական ամբողջ բյուջեի 15,2 տոկոսն է:
2017 թվականի ՀՀ պաշտպանական բյուջեն շուրջ 210 մլրդ դրամ է, որից ըստ e-gov.am կայքի՝ այս պահի դրությամբ ծախսվել է մոտ 24 մլրդ դրամը: Սա 2017թ. ամբողջ պաշտպանական բյուջեի 11,4 տոկոսն է:
Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը, որն ավելի վաղ ընդունվել էր ՀՀ Ազգային ժողովում:
Ոլորտը |
Ծախսեր |
Պաշտպանություն (ընդհանուր) | 209.813.481,1 |
Ռազմական պաշտպանություն | 202.106.217,2 |
Արտաքին ռազմական օգնություն | 162.818,4 |
Հետազոտական և նախագծային աշխատանքներ | 1.641.470,1 |
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) | 5.902.975,4 |