Daily Archives: Մարտ 28, 2017

ԱՄՆ-ում վերապատրաստվել է Հայաստանի 210 զինծառայող. ԱՄՆ դեսպան

Հայաստանի զինծառայողների ցուցադրական մարզում ԱՄՆ ԶՈւ խորհրդատուների ներկայությամբ Մարտ 28, 2017 20:56 | RAZM.INFO - Հայաստանի ընդհանուր առմամբ 210 զինծառայողներ ավարտել են ԱՄՆ ռազմական դպրոցների տարբեր կրթական-ուսումնական ծրագրեր: ՀՀ ԱԳՆ-ում՝ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Continue reading

Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերը ոչնչացրել են պայմանական ահաբեկիչներին

Մարտ 28, 2017 19:13 | RAZM.INFO - Տաջիկսատանում տեղակայաված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի  և Տաջիկստանի ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները համատեղ զորավարժության ժամանակ ավիացիայի աջակցությամբ իրականացրել են պայմանական ահաբեկիչների շրջափակման և ոչնչացման գործողություններ։ Continue reading

«Շուտով» Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց կփոխանցի 6 կործանիչ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ Մարտ 28, 2017 19:05 | RAZM.INFO - Ռուսաստանի կողմից Սերբիային 6 միավոր ՄիԳ-29 կործանիչների փոխանցումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է իրականացնել առավելագույն կարճ ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Continue reading

[Լրացված] Մարտի 28-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Մարտ 28, 2017 17:53 | RAZM.INFO - Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Continue reading

Ադրբեջանի զինուժից բարձրաստիճան զինվորականներ են հեռացվել

Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էյվազ Ջաֆարովը (Eyvaz Cəfərov) և ՊՆ Զաքիր Հասանովը Մարտ 28, 2017 16:05 | RAZM.INFO - Մարտի 28-ին Ադրբեջանի ՊՆ գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ այդ երկրի նախագահի հրամանով հեռացվել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Նախնական տեղեկություններով՝ հեռացվածների թվում են ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալը, ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էլբրուս Օրուջովը և այլք: Continue reading

Ռուսաստանում կստեղծվեն բացառապես ԱԹՍ-ներով զինված գնդեր

ՌԴ ԶՈւ «Օրլան-10» անօդաչու թռչող սարք Մարտ 28, 2017 15:31 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմածովային ուժերը նախատեսում են բացառապես անօդաչու թռչող սարքերով զինված զորամասերն օգտագործել ոչ միայն զուտ ռազմական նպատակներով (հետախուզություն, հրետանու կրակի կառավարում) Continue reading

Սիրիայի Համա նահանգում ոչնչացվել է շուրջ 2 հազար զինյալ

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ Մարտ 28, 2017 15:23 | RAZM.INFO - Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի օդուժի աջակցությամբ՝ Սիրիայի կառավարական բանակը Սիրիայի Համա նահանգի շրջանում ոչնչացրել է ավելի քան 2100 գրոհային զինյալների, նրանց 55 միավոր զրահատեխնիկա, 22 միավոր «շեհիդ մոբիլ» (մեքենա, որը զինված է հեռակառավարվող պայթուցիկով), ավելի քան 100 միավոր մեքենա՝ ծանր սպառազինությամբ: Continue reading

Հետախուզվում է ՀՀ ՊՆ բաժանմունքի նախկին պետ

ՀՀ քննչական կոմիտե Մարտ 28, 2017 15:20 | RAZM.INFO - Հայաստանի քննչական կոմիտեն բացահայտել է խախտումով ՀՀ ՊՆ կողմից զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման համար դրակամական փոխհատուցում ստանալու դեպք: Continue reading

Սիրիայի բանակը գրավել է Դամասկոս-Պալմիրա ճանապարհի կարևոր բարձրունքներ

Սիրիայի կառավարական ուժերի զինծառայողները՝ Հոմս նահանգում, Պալմիրայից արևմուտք Մարտ 28, 2017 14:42 | RAZM.INFO - Մարտի 28-ին Սիրիայի կառավարական ուժերը և նրանց աջակցող զինյալները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են մի քանի կարևոր բարձրունքներ Դամասկոս-Պալմիրա ճանապարհի վրա: Continue reading

Ռուսաստանը «առիթից առիթ» հնարավոր է օգտագործի Իրանի ավիաբազաները. Իրանի ԱԳՆ

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Մարտ 28, 2017 14:10 | RAZM.INFO - Ռուսաստանը չունի ռազմական բազա Իրանի տարածքում: Սակայն  ռուս-իրանական լավ հարաբերությունները հաշվի առնելով՝ Թեհրանը ՌԴ օդուժին երբեմն՝ առիթից առիթ, կարող է թույլ տալ օգտագործել իրանական բազաները, եթե դրանք անհրաժեշտ լինեն ահաբեկչության դեմ պայքարի համար: Continue reading