Բաղդադում անցկացվող IQDEX-2017 միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսում Իրանի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրել է «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային հրթիռային համակարգը։ Այս մասին մարտի 8-ին տեղեկացնում է Defence Blog լրատվակայքը։
Համակարգը սպառազինված է է 4 միավոր «Դեհլավիեհ» հակատանկային կառավարվող հրթիռներով։ Այն կարող է տեղադրվել տարբեր տեսակի մեքենաների վրա։ Հրթիռների առավելագույն հեռահարությունը 5 կմ է։
IQDEX-2017 միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսը անցկացվել է մարտի 5-7-ը։ Իրանից ցուցահանդեսին մասնակցել են պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության պաշտպանական, ավիացիոն, ծովային արդյունաբերության կազմակերպությունները և աշխարհագրական կազմակերպությունը։
Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացնելու էր կառավարվող, ճշգրիտ, հակատանկային հրթիռներ, կիսավտոմատ, ավտոմատ զենքեր, շարժական հիվանդանոցներ, ռազմական մեքենաներ և այլն։