Daily Archives: Մարտ 4, 2017

Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 25 փետրվարի – 4 մարտի, 2017

Ադրբեջանի բանակի սպանված զինծառայող, լեյտենանտ Նազարով Շահլար Յաշար օղլու • Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) • Իրանական «Վալֆաջր» տորպեդը • PKK-ի դեմ գործողություններին ներգրավվել են նաև Թուրքիայի ՌԾՈւ ստորջրա հարձակման և ստորջրա պաշտպանության հրամանատարությունների զինծառայողները Մարտ 4, 2017 19:41 | RAZM.INFO - Հայտնի է դարձել փետրվարի 25-ից մարտի 3-ը Ադրբեջանի ԶՈւ սպանված 9 զինծառայողի անուն • 2017-ի փետրվարին Ռազմինֆոյի արձանագրած Ադրբեջանի ԶՈւ հայտնի 10 կորստից 9-ը մարտական են • Ադրբեջանը հայտնում է Պակիստանի հետ զենքի ներկրման պայմանավորվածության մասին • Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումներին է միացել Ադրբեջանի շուրջ 900 քաղաքացի Continue reading

Ռազմաշաբաթ. Հայաստան. 25 փետրվարի – 4 մարտի, 2017

Մարտի 4-ին խոցված «Orbiter» տեսակի ադրբեջանական անօդաչու թռչող սարքը • Նախագահ Սարգսյանի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի մամուլի ասուլիսը • Չպայթած ավիացիոն ռումբի վնասազերծում քաղպաշտպանության վարժանքի ժամանակ • Վիգեն Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը այցելել են ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն Մարտ 4, 2017 19:41 | RAZM.INFO - Շաբաթվա ընթացքում զոհվել է երկու զինծառայող, վիրավորվել՝ երեքը • ՊԲ-ն հետ է մղել ադրբեջանական զինուժի հարձակումը՝ պատճառելով կորուստներ • 2017-ի փետրվարին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 6 զինծառայողի կորուստ Continue reading

Իրաքում բախումներ են եղել PKK-ին հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական «փեշմերգե» ուժերի միջև

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ Մարտ 4, 2017 17:47 | RAZM.INFO - Մարտի 3-ին Իրաքի Մոսուլ նահանգի Սինջար շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) հարող զինյալների և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ստեղծած և նրանց հովանավորության ներքո գտնվող «Ռոժավա փեշմերգե» ուժերի միջև բախումներ են եղել:  Continue reading

Պալմիրայի ազատագրումը մշակվել և իրականացվել է ՌԴ ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ

Իրադրությունը Պալմիրայում 3/3/2017-ի դրությամբ. ՌԴ ՊՆ քարտեզ Մարտ 4, 2017 17:44 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Պալմիրա քաղաքի ազատագրման գործողությունը մշակվել և իրականացվել է ռուսաստանցի ռազմական խորհրդատուների ղեկավարությամբ: Continue reading

Արցախում հայկական զինուժը Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ է խոցել

Մարտի 4-ին խոցված «Orbiter» տեսակի ադրբեջանական անօդաչու թռչող սարքը Մարտ 4, 2017 16:08 | RAZM.INFO - Մարտի 4-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Արցախի շփման գծի արևելյան հատվածում հայկական զինուժի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «Orbiter» տեսակի անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը: Continue reading