Daily Archives: Մարտ 23, 2017

Հայաստան է այցելել «Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակությունը

«Պաշտպանական համակարգեր» միջպետական խմբի պատվիրակների հանդիպումը ՀՀ պաշտպանության փոխնախարարի հետ Մարտ 23, 2017 19:25 | RAZM.INFO - Մարտի 20-23-ին Հայաստանում է եղել «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի պատվիրակությունը, որի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և ՀՀ ՊՆ տեղակալ–ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի հետ: Continue reading

Նշանակվել է Հայաստանի զինվորական նոր դատախազ

Հայաստանի Հանրապետության դատախազության զինանշանը Մարտ 23, 2017 18:58 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ զինվորական դատախազ – գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Արտավազդ Հարությունյանը և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վահե Հարությունյանը: Continue reading

Վառելիքի յուրացման համար ձերբակալվել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար

ՀՀ քննչական կոմիտե Մարտ 23, 2017 17:34 | RAZM.INFO - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված զորամասերից մեկից վառելիքի հափշտակությունը։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ հրամկազմն այցելել է առաջնագիծ

Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունն այցելել է 1-ին ԲԿ դիրքեր Մարտ 23, 2017 17:30 | RAZM.INFO - Մարտի 23-ին Ադրբեջանի զինված ուժերի հրամկազմը պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ այցելել է Ադրբեջանի ԶՈւ 1-ին բանակային զորամիավորման (շտաբը՝ Բարդա)՝ առաջնագծում տեղակայված զորամաս և դիրքեր: Continue reading

Հրթիռահրետանային զորքերի կրակային վարժանքներ են անցկացվել Ռուսաստանի զինված ուժերում

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում, (արխիվ) Մարտ 23, 2017 17:08 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի հրետանավորների ճամբարային հավաքների շրջանակներում Օրենբուրգի մարզի Տոցկիի զորավարաժարանում ավելի քան 1000 զինծառայողի և 300 միավոր ռազմական տեխնիկայի ներգրավվածությամբ վարժանքներ են անցկացվել։ Continue reading

Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի դեմ պայքարում օգտագործում են իրանական ԱԹՍ-ներ

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը ( իրանական Ababil-2 անօդաչուի անվանափոխված տարբերակը) Մարտ 23, 2017 16:48 | RAZM.INFO - Իրանի կողմից օժանդակություն ստացող Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի ԶՈւ զենիթահրթիռային համալիրների դեմ պայքարում հաջողությամբ օգտագործում են իրանական մահապարտ անօդաչու թռչող սարքեր։ Continue reading

Ահաբեկիչների դեմ գործողությունների ժամանակ զոհվել է Եգիպտոսի բանակի 10 զինծառայող

Եգիպտոսի Սինայի թերակղզու Ալ-Արիշ քաղաքում 2015թ. ապրիլին զինյալների պայթեցրած ոստիկանական բաժանմունքը Մարտ 23, 2017 16:47 | RAZM.INFO - Մարտի 23-ին Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում Եգիպտոսի զինված ուժերի ահաբեկիչների դեմ գործողությունների ժամանակ զոհվել է երկրի ԶՈւ 10 զինծառայող: Continue reading

Ռուսաստանը Հնդկաստանին Սու-30ՄԿԻ կործանիչների խորը արդիականացում է առաջարկել

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ Մարտ 23, 2017 16:44 | RAZM.INFO - Ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունը Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը առաջարկել է այդ երկրի ԶՈւ-ում առկա Սու-30ՄԿԻ կործանիչների խորը արդիականացում իրականացնել, ինչի շնորհիվ կընդլայնվեն կործանիչների մարտական հնարավորությունները։  Continue reading

Խարկովի շրջանում ուկրաինական խոշոր զինապահեստ է այրվում

Խարկովում զինապահեստ է հրդեհվել Մարտ 23, 2017 15:30 | RAZM.INFO - Մարտի 23-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Խարկովի շրջանում տեղակայված խոշոր զինապահեստներից մի քանիսն այրվում են: Հրդեհը բռնկվել է Բալակլեա քաղաքի մոտ տեղակայված պահեստներում և առայժմ չի հաջողվել ամբողջությամբ մարել: Continue reading

Ղրիմում Ռուսաստանի ԶՈւ առափնյա անվտանգության բրիգադում տագնապ է հայտարարվել

Ղրիմում անցկացվում է Ռուսաստանի ԶՈւ խոշորամասշտաբ զորավարժություն Մարտ 23, 2017 14:20 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ Սևծովյան նավատորմի Ղրիմում տեղակայված առափնյա անվտանգության բրիգադի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների շրջանակներում հայտարարված տագնապով բրիգադի խմբավորումները շարժվել են «Օպուկ» զորավարժարան: Continue reading