Խարկովի շրջանում ուկրաինական խոշոր զինապահեստ է այրվում

Մարտի 23-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Խարկովի շրջանում տեղակայված խոշոր զինապահեստներից մի քանիսն այրվում են: Հրդեհը բռնկվել է Բալակլեա քաղաքի մոտ տեղակայված պահեստներում և առայժմ չի հաջողվել ամբողջությամբ մարել: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բալակլեայում տեղակայված է Ուկրաինայի խոշորագույն զինապահեստը, որտեղ պահպանվում է շուրջ 138 հազար տոնն զինամթերք: Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ զինատեսակների պահեստներում է հրդեհը բռնկվել: Ուկրաինական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ դա «ռազմական գաղտնիք է»:

Արտակարգ պատահարի արդյունքում զինամթերքի բեկորները, արկերը 2 կմ շառավղով ցրվել են: Ուկրաիանական կողմը պնդում է, որ սա դիվերսիայի արդյունք է և որ այն կազմակերպել են Դոնբասի անջատողական ուժերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *