Daily Archives: Մարտ 21, 2017

Սկսվել է հատուցման գումարների տրամադրումը զոհված զինծառայողների ընտանիքներին

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Մարտ 21, 2017 22:07 | RAZM.INFO - Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն օրենսդրությամբ սահմանված կարգով այսօր կատարել է առաջին երկու փոխհատուցումները ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին: Continue reading

Ղրիմում վարժանքների ընթացքում դեսանտայինները ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը

ՌԴ օդադեսանտային զորքերի լայնամասշտաբ զորավարժություն Մարտ 21, 2017 19:14 | RAZM.INFO - Մարտի 20-ին Ղրիմում մեկնարկած ՌԴ ԶՈւ օդադեսանտային, ռազմածովային և ռազմաօդային ստորաբաժանումների խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորավարժության երկրորդ օրվա կեսին արդեն իջեցվել է շուրջ 850 դեսանտային: Continue reading

Բելառուսում զինված սադրանքի պատրաստվող զինյալներ են ձերբակալվել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մարտ 21, 2017 19:12 | RAZM.INFO - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Բելառուսում ձերբակալվել են զինված պրովոկացիայի պատրաստվող զինյալներ: Ձերբակալվել են տասնյակ զինյալներ, որոնք զենքով մարզվում էին ճամբարներում:  Continue reading

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում մեկնարկել են ՀՕՊ զորքերի դաշտային ելքեր

Ռուսական Ս-300ՎՄ «Անթեյ 2500» ԶՀՀ Մարտ 21, 2017 19:07 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են ՀՕՊ ստորաբաժանումների մասշտաբային վարժանքներ: Մարտի վերջից մինչև ապրիլ ՀՕՊ միավորումների և ստորաբաժանումների վարժանքներ են անցկացվելու Հարավային և Հյուսիսային Կովկասի 15 զորավարժարաններում:  Continue reading

Ռուսաստանը բանակցում է Աֆղանստանի ԶՈւ Մի-24 ուղղաթիռների վերանորոգման շուրջ

Մի-24 հարվածային ուղղաթիռ Մարտ 21, 2017 16:25 | RAZM.INFO - «Вертолеты России» հոլդինգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Աֆղանստանի պաշտպանության նախարարության հետ բանակցություններ են ընթանում Աֆղանստանում շահագործվող ռուսաստանյան արտադրության զինտեխնիկայի վերանորոգման և ծառայությունների մատուցման շուրջ:  Continue reading

Թուրքիայի զինուժը ավարտել է PKK-ի դեմ գործողությունները Դիարբեքիր նահանգում

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը Մարտ 21, 2017 15:54 | RAZM.INFO - Մարտի 21-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ավարտվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:  Continue reading

Սիրիայի կառավարական ուժերի և զինյալների բախումները շարունակվում են Դամասկոսի մոտ

«Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման զինյալներ Մարտ 21, 2017 14:36 | RAZM.INFO - Մարտի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ զինյալ ահաբեկչական խմբավորումները հրետանիով հարվածել են մայրաքաղաքի հյուսիսարևելյան Բարզի շրջանին, վիրավորվել է շուրջ 10 մարդ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Continue reading

Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել է Գյուլենը

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Մարտ 21, 2017 13:24 | RAZM.INFO - Գերմանիան համոզված չէ, որ Թուրքիայում 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին հետախուզության ղեկավար Բրունու Կահլը՝ գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցումContinue reading

Հայ կուրսանտները մասնակցել են Վրաստանում անցկացվող միջազգային մրցույթին

Մարտ 21, 2017 13:17 | RAZM.INFO - Մարտի 12-17-ը ՀՀ ՊՆ Ռազմական համալսարանի կուրսանտները մասնակցել են Վրաստանի ՊՆ Ազգային պաշտպանության ակադեմիայի կողմից անցկացված կուրսանտների միջազգային շաբաթին: Խմբի ղեկավար, կապիտան Վարազդատ Կիրակոսյանն հրաձգության սպայական մրցույթում գրավել է 1-ին տեղը: Continue reading

Սիրիան Իսրայելի զինված ուժերի ԱԹՍ է խոցել իր երկրի տարածքում

Elbit Systems-ի skylark ԱԹՍ-ն Մարտ 21, 2017 11:42 | RAZM.INFO - Մարտի 21-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սիրիայի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են այս երկրի օդային տարածք ներխուժած Իսրայելի զինված ուժերի Skylark հետախուզական անօդաչու թռչող սարք:  Continue reading