Daily Archives: Մարտ 14, 2017

Բելառուսի նախագահը հաստատել է ՌԴ հետ միասնական ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի փոփոխությունը

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ. նկարը Ղազախստանի ՊՆ կայքից Մարտ 14, 2017 20:31 | RAZM.INFO - Մարտի 10-ի հրամանագրերից մեկով Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն հաստատել է Ռուսաստանի և Բելառուսի միասնական տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը: Continue reading

Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի հետ քննարկում է Տ-90 տանկեր մատակարարելու հարցը

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ Մարտ 14, 2017 20:00 | RAZM.INFO - IDEX-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ արաբական երկրները, մասնավորապես Սաուդյան Արաբիան և Քուվեյթը, հետաքրքրություն են ցուցաբերել ռուսասատանյան Տ-90 տանկերի նկատմամբ։ Այժմ քննարկվում է այս երկրներին Տ-90 տանկեր վաճառելու հնարավորությունը։ Continue reading

ԱՄՆ-ին Աֆղանստանում լրացուցիչ ուժեր պետք կլինեն․ ԱՄՆ գեներալ

ԱՄՆ զինված ուժերի MRAP դասի զրահամեքենաները Աֆղանստանի Բաղրամ ավիաբազայում Մարտ 14, 2017 19:54 | RAZM.INFO - Մարտի 9-ին ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) հրամանատար, գեներալ Ջոզեֆ Վոտելը հայտնել է, որ Աֆղանստանում զինյալ խմբավորումների դեմ պայքարելու և արդեն ամրագրած հաջողությունները պահելու համար լրացուցիչ ուժեր պետք կլինեն։ Continue reading

Թուրքիան ցանկանում է Ս-400 համալիրներ ձեռք բերել Ռուսաստանի վարկով

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Մարտ 14, 2017 19:45 | RAZM.INFO - Թուրքիան ցանկանում է ռուսաստանյան վարկով ձեռք բերել սպառազինություն, այդ թվում՝ Ս-400 զենիթահրթիռային համալիրներ։ Այժմ երկրները  բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ, և վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր։  Continue reading

Աբխազիայի ՌԴ ռազմաբազայի ստուգումներին ներգրավվել են տանկեր, զրահափոխադրիչներ

Տ-72Բ3 տանկը Ռուսաստանի Ալաբինո զորավարժարանում Մարտ 14, 2017 19:39 | RAZM.INFO - Մարտի 14-ին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների շրջանակներում ստուգումներ են անցկացվել Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմական բազայում։ Continue reading

Մովսես Հակոբյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԶՈւ ԳՇ պետին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը Մարտ 14, 2017 19:35 | RAZM.INFO - Մարտի 14-ից 15-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կհանդիպի նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Continue reading

Սիրիայի զինյալների վերջին խումբը դուրս է գալիս երկրի արևմտյան Հոմս քաղաքից

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում Մարտ 14, 2017 14:53 | RAZM.INFO - Մարտի 13-ին Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումների համաձայնության շնորհիվ զինյալ խմբավորումները դուրս են գալու երկրի արևմտյան Հոմս նահանգի համանուն քաղաքի Ալ-Վաեր թաղամասից:  Continue reading

ՀՀ ԱԻՆ-ը կաջակցի սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների» կառուցմանը

Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի գնդակոծված պատուհանը Մարտ 14, 2017 14:46 | RAZM.INFO - Մարտի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը պայմանավորվել են օժանդակել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում մանկապարտեզների և դպրոցների համար «ապահով սենյակների» կառուցման ԿԽՄԿ չափանիշների համալրման հարցում: Continue reading

ՆԱՏՕ-ի աջակցությամբ Հայաստանը կոչնչացնի անպետք զինտեխնիկան

Հայկական զինուժի ԲՏՌ-80 զրահափոխադրիչը հանդիպակաց մարտի վարման թեմայով զորավարժության ժամանակ Մարտ 14, 2017 14:12 | RAZM.INFO - Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում ստեղծված «վստահության հիմնադրամի» միջոցներով կոչնչացվի Հայաստանի զինված ուժերից դուրս բերված զինտեխնիկան : Continue reading

Թուրքիայի հարավ-արևելքում ուժայինների և քրդերի բախումներում սպանվել է 2000 մարդ. ՄԱԿ

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում ուժայինների և քրդերի բախումներում ավերված շինությունների ընդհանուր պատկերը Մարտ 14, 2017 13:53 | RAZM.INFO - 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում (ըստ երևույթին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալներ):  Continue reading