Daily Archives: Մարտ 6, 2017

Սիրիայում վիրավորվել է Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող

Թուրքիայի հովանավորությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում․ 22․02․2017թ․ Մարտ 6, 2017 21:03 | RAZM.INFO - Մարտի 6-ին թուրքական կողմի պնդմամբ Սիրիայի հյուսիսային Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինյալները Մանբիջից ականանետով կրակել են Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա:  Continue reading

Գերմանիայի ԶՈւ-ում արձանագրվել է զինամթերքի պակասորդ

Գերմանական Heckler & Koch ընկերության MG4 գնդացիրը Մարտ 6, 2017 19:51 | RAZM.INFO - Գերմանիայի զինված ուժերի որոշ տեսակներ ունեն զինամթերքի պակասորդ: Այդ պատճառով Գերմանիան մտադիր է ձեռք բերել 5,56 մմ տրամաչափով 25 մլն փափուշտ G36 ինքնաձիգների և MG4 գնդացիրների համար: Continue reading

Ամերիկյան զրահամեքենաները նկատվել են Մանբիջի մերձակայքում

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի Մարտ 6, 2017 19:40 | RAZM.INFO - Երեկ՝ մարտի 5-ին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջում նկատվել են ամերիկյան արտադրության զրահամեքենաներ, որոնք եղել են ԱՄՆ դրոշներով: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Continue reading

Իրանի ընկերություններն իրենց արտադրանքն են ներկայացնելու Իրաքի պաշտպանական ցուցահանդեսին

Իրանական արտադրության «Ֆաջր-5» կառավարվող հրթիռ Մարտ 6, 2017 18:58 | RAZM.INFO - Իրանը մասնակցում է մարտի 5-7-ը  Իրաքի մայրաքաղաք Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսին։ Continue reading

Հայաստանը և Մեծ Բրիտանիան ստորագրել են 2017-2018 թ. համագործակցության պլանը

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունը Մարտ 6, 2017 18:51 | RAZM.INFO - Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Մեծ Բրիտանիայի ՊՆ միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ ՊՆ-ում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Continue reading

Թուրքիայում գտել են Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն

Սիրիայի օդուժի կործանված ինքնաթիռի օդաչուն Մարտ 6, 2017 18:37 | RAZM.INFO - Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանական ուժերը գտել են Սիրիայի օդուժի՝ մարտի 4-ին Թուրքիայի հարավային Հաթայ նահանգում կործանված ինքնաթիռի օդաչուին: Continue reading

Թուրքիայի զինուժը PKK-ի դեմ գործողություններ է իրականացնում Դիարբեքիրում

Թուրքիայի զինուժը գործողություն է իրականացնում PKK-ի դեմ Դիարբեքիր նահանգում. (արխիվ) Մարտ 6, 2017 15:43 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժը ռազմական գործողություն է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում: Գործողությանը ներգրավված է Թուրքիայի զինուժի 4 գումարտակ և 17 ուղղաթիռ:  Continue reading

Իրանական «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարակումները կավարտվեն մայիսին

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն Մարտ 6, 2017 15:42 | RAZM.INFO - Ռուսաստանյան Ս-300 համակարգի իրանական տարբերակի՝ «Բավար-373-ի» փորձարկումները նախատեսվում է ավարտել 2017 թվականի մայիսի 23-ին։ Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Continue reading

Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանում

Վրաստանի ԶՈւ զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում Մարտ 6, 2017 14:57 | RAZM.INFO - Մարտի 6-ին Աֆղանստանում տեղակայված «Բաղրամ» ավիաբազայում անցկացվել է պլանային զորավարժություն, որին մասնակցել են նաև Վրաստանի ԶՈւ 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի և Վրաստանի ազգային գվարդիայի արագ արձագանքման դասակի զինծառայողները: Continue reading

Իրանը փորձարկել է Ռուսաստանից գնած Ս-300 համակարգերը

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում Մարտ 6, 2017 14:23 | RAZM.INFO - Իրանի բանակի «Խաթեմ ալ Անբիա» ՀՕՊ ուժերը «Դամավանդ» զորավարժության ժամանակ առաջին անգամ փորձարկել են  Ռուսաստանից գնած Ս-300 ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը։ Այս մասին մարտի 4-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading