Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի դեմ պայքարում օգտագործում են իրանական ԱԹՍ-ներ

Իրանի կողմից օժանդակություն ստացող Եմենի հութիները Սաուդյան Արաբիայի ԶՈւ զենիթահրթիռային համալիրների դեմ պայքարում հաջողությամբ օգտագործում են իրանական մահապարտ անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնի է դառնում Conflict Armament Research-ի հրապարակած հետազոտությունից։

Հետազոտության համաձայն` անօդաչունեը հաջողությամբ օգտագործվել են Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերի հայտնաբերման համար, ինչպես նաև դրանցով հարվածներ են հասցվել MIM-104 Patriot զենիթահրթիռային համակարգերի ռադիոտեղորոշման կայաններին։

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը. լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Եմենում ներկայացված «Ղասեֆ-1» մահապարտ անօդաչու թռչող սարքը. լուսանկարը՝ «Ֆարս» գործակալության

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին հութիները ներկայացրել էին իրենց նոր ՝Qasef-1 մահապարտ անօադչու թռչող սարքը, որը իրանական  Ababil-2 անօդաչուի անվանափոխված տարբերակն է։

«Ղասեֆ-1» մահապարտ ԱԹՍ-ի առավելագույն թռիչքաժամանակը 120 րոպե է: Այն կարող է կրել մինչև 30 կգ բեռ (պայթուցիկ / մարտական լիցք): Սարքի երկարությունը 2,5 մետր է, թևերի բացվածքը՝ 3 մետր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *