Daily Archives: Մարտ 15, 2017

Սիրիայի մայրաքաղաքում 2 տարբեր պայթյուն է եղել

Սիրիայի մայրաքաղաքում մեկ շաբաթում 4 պայթյուն է եղել Մարտ 15, 2017 20:06 | RAZM.INFO - Մարտի 15-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյուն է եղել արդարադատության պալատում, ինչի հետևանքում շուրջ 30 մարդ զոհվել է, ամենաքիչը 65 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Continue reading

Ռուսաստանի ՊՆ կարիքների համար տիեզերք կարձակվի 20 սարք

Ռուսաստանյան «Սոյուզ-Ու» կրող հրթիռը Մարտ 15, 2017 20:02 | RAZM.INFO - Ռուսաստանի օդատիեզերական ուժերը նախատեսում են ընթացիկ տարում իրականացնել տիեզերական նշանակության հրթիռների 15 արձակում և ուղեծիր  դուրս բերել ավելի քան 20 տիեզերական սարքավորում։ Continue reading

Ամփոփվել է Հայաստանի և Իտալիայի ՊՆ-ների համագործակցությունը

Հայաստանի ՊՆ և Իտալիայի ՊՆ միջև պաշտպանության բնագավառում 2017թ. համագործակցության պլանի ստորագրումը Մարտ 15, 2017 19:56 | RAZM.INFO - Մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի ԶՈւ գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության վարչության պետի տեղակալ, դերծովակալ Ռոբերտո Քիամաչելլայի համանախագահությամբ անցկացվել են հայ-իտալական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Continue reading

Տաջիկստանի ՌԴ ԶՈւ ռազմաբազայում անցկացվել է հակաահաբեկչական զորավարժություն

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ Մարտ 15, 2017 19:03 | RAZM.INFO - Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսաստանյան ռազմաբազայի օդաչուները զորավարժության ժամանակ  Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով ոչնչացրել են պայմանական ահաբեկիչների տեխնիկան, զինապահեստը և ճամբարը։ Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ԶՈւ-ում մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հանդիպումը կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ Մարտ 15, 2017 18:59 | RAZM.INFO - Մարտի 14-ին «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառումը ՀՀ զինված ուժերում» ԵԽ ծրագրի շրջանակում ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը հանդիպել է կարիքների գնահատման փորձագիտական խմբի հետ: Continue reading

Ականի պայթյունից սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող

Թուրքիայի հարավում պայթյունի հետևանքով սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող Մարտ 15, 2017 16:20 | RAZM.INFO - Մարտի 15-ի առավոտյան Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիր-Մարդին ճանապարհին, երկրի ժանդարմերիայի զինծառայողների կողմից ականների և պայթուցիկ սարքերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է եղել, սպանվել է ժանդարմերիայի 2 զինծառայող:  Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Թալիշի ուղղությամբ

ԵԱՀԿ դիտարկում Տավուշի ուղղությամբ Մարտ 15, 2017 13:15 | RAZM.INFO - Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի  ուղղությամբ՝  Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել: Continue reading

Աստանայի սիրիական բանակացությունները երկարաձգել են ևս մեկ օրով

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ. Մարտ 15, 2017 12:23 | RAZM.INFO - Մարտի 14-ից Ղազախստանում մեկնարկած սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները կշարունակվեն նաև մարտի 16-ին: Բանակցող կողմերը սպասում են Սիրիայի կառավարության դեմ կռվող որոշ զինյալ խմբավորումների ներկայացուցիչների ժամանմանը: Continue reading

Ռուսաստանում կանխել են մարտի 8-ին նախատեսված ահաբեկչություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ Մարտ 15, 2017 12:11 | RAZM.INFO - Մարտի 15-ին ռուսաստանյան կողմը հայտնել է, որ ավելի վաղ ՌԴ հատուկ ծառայությունները կանխել են մարտի 8-ին Մոսկվայում նախատեսված ահաբեկչական գործողություն: Թուրքիայից եկած ահաբեկիչը նախատեսում էր ինքն իրեն պայթեցնել՝ Մոսկվայում մարտի 8-ի տոնակատարության ընթացքում: Continue reading

2017 թ. Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Փոխգործակցություն» զորավարժությունը

Մոսկվայում հանդիպել են ՌԴ և ՀՀ ԶՈւ ԳՇ պետերը Մարտ 15, 2017 11:50 | RAZM.INFO - Մարտի 14-ին Մոսկվայում Հայաստանի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում նշվում է, որ 2017 թ. ընթացքում Հայաստանի տարածքում պետք է անցկացվի ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը: Continue reading