Վրաստանի պաշտպանության նախարարը այցելել է ԶՈւ զինտեխնիկայի նորոգման բազա

Մարտի 9-ին Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Չաչիբաիայի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է երկրի ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության վերանորոգման բազա: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Բազայի ղեկավար, փոխգնդապետ Վաժա Արևաձեն պատվիրակությանը ներկայացրել է զինտեխնիկայի նորոգման գործընթացը:

Այցելության ժամանակ ՊՆ և ԳՇ  ղեկավարները ծանոթացել են Տ-72 տանկերի, ԲՄՊ-1/2 հետևակի մարտական մեքենաների,  «Ակացիա» հրետանային ինքնագնաց կայանքերի և այլ զինտեխնիկայի վերանորոգման աշխատանքներին:

Նախարարը հայտնել է, որ Վրաստանը կարևորում է տեղական ռազմարդյունաբերության զարգացումը, որը մարտական պատրաստության համար կարևոր պայման է:

Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա

Վրաստանի պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետը այցելել են զինտեխնիկայի վերանորոգման բազա

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *