Monthly Archives: Նոյեմբեր 2016

Թուրքիայի զինուժը Սիրիայում է Ասադի իշխանությանը վերջն դնելու համար. Էրդողան

Թուրքիայի ԶՈւ տանկերը և Սիրիայի թուրքմեն զինյալները՝ Ջերաբլուսի ճամփին Նոյեմբեր 30, 2016 12:03 | RAZM.INFO - Նոյեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը և հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակը» խմբավորումը Սիրիայում գործողություններ են սկսել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությանը վերջն դնելու համար:  Continue reading

Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ երկրների ՊՆ ղեկավարների խորհրդի հերթական նիստը

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, 11 նոյեմբերի 2014թ Նոյեմբեր 30, 2016 11:46 | RAZM.INFO - Նոյեմբերի 30-ին Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Հայաստանը ներկայացնում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մասնակցում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Continue reading

Ռուսաստանը և Ուզբեկստանը ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիր են կնքել

Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Քաբուլ Բերդիևը (ձախից) և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Նոյեմբեր 29, 2016 22:10 | RAZM.INFO - Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը, որը վերաբերում է երկրների զինված ուժերի մարտունակության ամրացմանը, կադրերի պատրաստմանը և այլ ոլորտների: Continue reading

Վարժանքներ են սկսել Հայաստանում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի կապավորները

ՌԴ ԶՈւ կապավորը Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի Նոյեմբեր 29, 2016 19:58 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում նոր ուսումնական տարվան ընթառաջ մեկնարկել են կապավորների պարապմունքներ, որոնց մասնակցում է 300 կապավոր, ներգրավված է 50 միավոր կապային տեխնիկա, այդ թվում «Լիվեն», «Աուիրգա» արբանյակային կապի կայաններ, Ռ-166 ռադիոկայան և այլն։ Continue reading

Գերմանական ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային

MPT 76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգը Նոյեմբեր 29, 2016 19:39 | RAZM.INFO - Հրազեն արտադրող գերմանական Heckler & Koch ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչպես նաև մի քանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և այլն: Continue reading

Ռուսաստանի զինուժը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ կործանիչների նոր խմբաքանակ

ՄիԳ-29ՍՄՏ կործանիչ Նոյեմբեր 29, 2016 19:19 | RAZM.INFO - Աստրախանում Ռուսաստանի ՌՕՈւ ավիացիոն կենտրոնը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ բազմանպատակային կործանիչների նոր խմբաքանակ։ Դեկտեմբերի 1-ից կործանիչները կներգրավվեն մեկնարկող ուսումնական շրջանի պլանային թռիչքներում։  Continue reading

Սիրիայի ափերից իր ավիակրի հեռանալու դեպքում Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի ավիաբազան

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Նոյեմբեր 29, 2016 18:59 | RAZM.INFO - ՌԴ Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Իրանի Համադան քաղաքի «Նոժե» ավիաբազան օգտագործելու անհրաժեշտություն կլինի այն դեպքում, եթե «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը հեռու լինի Սիրիայի ափերից, և հնարավոր չլինի ահաբեկիչներին հարվածներ հասցնել: Continue reading

Հորմուզի նեղուցում Իրանը ամերիկյան ուղղաթիռ է նշանառության տակ առել. Reuters

Ամերիկյան MH-60S ուղղաթիռը Նոյեմբեր 29, 2016 18:07 | RAZM.INFO - Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավերից մեկը Հորմուզի նեղուցում նշանառության տակ է առել ամերիկյան MH-60 ուղղաթիռը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչներին: Continue reading

Զորավարժություն են անցկացրել Հայաստանի ԶՈւ ինժեներասակրավորային ստորաբաժանումները

Ինժեներասակրավորային ստորաբաժանման զորավարժությունը «Բաղրամյան» զորավարժարանում Նոյեմբեր 29, 2016 15:39 | RAZM.INFO - Նախորդ շաբաթ անցկացված զորավարժության ընթացքում ՀՀ ԶՈւ ինժեներասակրավորային զորամասերից մեկի զինծառայողները «Բաղրամյան» զորավարժարանում իրականացրել են տեղանքի ինժեներական հետախուզում, ականադաշտերի ականազերծում, փլուզվածքների բացում, մետաղական կամրջի տեղադրում և այլն։ Continue reading

Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի հյուսիս-արևելքը. (Ֆոտո, վիդեո)

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016 Նոյեմբեր 29, 2016 13:53 | RAZM.INFO - Նոյեմբերի 27-29-ի մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական բանակը և դաշնակից ուժերը Հալեպի արևելյան շրջանների զգալի մասն ազատագրել են տարբեր ահաբեկչական զինյալ խմբավորումների, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատի» վերահսկողությունից: Continue reading