Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի հյուսիս-արևելքը. (Ֆոտո, վիդեո)

Նոյեմբերի 27-29-ի մարտերի արդյունքում Սիրիայի կառավարական բանակը և դաշնակից ուժերը Հալեպի արևելյան շրջանների զգալի մասն ազատագրել են տարբեր ահաբեկչական զինյալ խմբավորումների, այդ թվում՝ «Ալ-Նուսրայի ճակատի» վերահսկողությունից:

Այս մասին նոյեմբերի 29-ին հայտնում են սիրիական պետական «Սանա» և ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունները (1, 2):

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016

Սիրիայի կառավարական ուժերը՝ Հալեպի ազատագրված հատվածներից մեկում. 28.11.2016

Սիրիայի կառավարական և կառավարամետ ուժերը նշված ժամանակահատվածում կարողացել են զինյալներից ազատագրել Հալեպի Շեյխ Ֆարեսե, Ալ-Հայդարիա, Շեյխ Հոդրե թաղամասերը, ինչպես նաև Սուլեյման ալ-Հալյաբի թաղամասը, որտեղ ջրի պոմպակայան է տեղակայված:

Նածորդ օրերին մի շարք կարևոր թաղամասեր ևս անցել էին Սիրիայի բանակի վերահսկողությանը: Սա նշանակում է, որ Հալեպի գրեթե բոլոր հյուսիսարևմտյան շրջանները սիրիական բանակի վերահսկողության տակ են:

Ներկայում Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ Հալեպի արևելյան մյուս հատվածները զինյալներից ազատագրելու նպատակով:

Հալեպի արևելյան շրջաններում տարբեր ուժերի բաշխվածությունը 2016 թ. մայիսին և նոյեմբերի 28-ին

Հալեպի արևելյան շրջաններում տարբեր ուժերի բաշխվածությունը 2016 թ. մայիսին և նոյեմբերի 28-ին

Հալեպի ազատագրված հատվածները նոյեմբերի 29-ի դրությամբ. նկարահանում վերևից:

Սիրիական կողմից գործշողություններին մասնավորապես ներգրավված են հատուկ նշանակության ուժերը (Tiger forces):

Տեղեկություններ կան, որ քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), նույնպես մասնակցում են Հալեպի արևելքի ազատագրման գործողությանը:

One response to “Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպի հյուսիս-արևելքը. (Ֆոտո, վիդեո)

  1. Pingback: Սիրիակն բանակը Դամասկոսի մոտ մի քանի բնակավայր է ազատագրել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *