Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում նոր ուսումնական տարվան ընթառաջ մեկնարկել են կապավորների պարապմունքներ, որոնց մասնակցում է 300 կապավոր, ներգրավված է 50 միավոր կապային տեխնիկա, այդ թվում «Լիվեն», «Աուիրգա» արբանյակային կապի կայաններ, Ռ-166 ռադիոկայան և այլն։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Կապավորները, ովքեր Ռուսաստանի զինված ուժերի կապի զորքերի ուսումնական կետերի շրջանավարտներ են, մշակում են ազդանշանի փոխանակման գործողություններ Երևանում և Գյումրիում կառավարման կետերի միջև․ մինչև 100 կմ հեռավորության վրա բաժանորդների միջև կապի ապահովման առաջադրանքներ, տվյալների փոխանցում հեռախոսային կապի միջոցով և տեսակապերի կազմակերպում։