Daily Archives: Հունվար 25, 2016

Հայ լրագրողի սխալից օգտվելով՝ Ադրբեջանի ՊՆ-ն «գրավեց» Օդունդաղի բարձունքը

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդումը Օդնդաղի «գրավման» մասին: Ադրբեջանական կողմի համար սկզբնաղբյուր է եղել հայկական լրատվամիջոցը: Հունվար 25, 2016 22:31 | RAZM.INFO - Հունվարի 21-ին «Առավոտ» լրատվակայքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե «ադրբեջանական զինուժը ռազմավարական նշանակություն ունեցող Օդնդաղ սարի գլխին, սարի ձախ կողմում հողային աշխատանքներ կատարելով՝ կրակակետ է կառուցել»։ Continue reading

Ռուսաստանում ՄիԳ-31 է կործանվել. օդաչուները փրկվել են

ՌԴ ԶՈւ ՄիԳ-31 կործանիչ Հունվար 25, 2016 19:22 | RAZM.INFO - Այսօր` հունվարի 25-ին, ՌԴ Կրոսնոյորսի շրջանում ուսումամարտական թռիչքի ժամանակ վթարվել է ՌԴ ԶՈւ կենտրոնական ռազմական շրջանի ՀՕՊ ուժերի ՄիԳ-31 կործանիչը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը: Continue reading

Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է ապստամբներից ազատել Ռաբիա քաղաքը

Սիրիայի կառավարական ուժեր Հունվար 25, 2016 18:35 | RAZM.INFO - Սիրիայի կառավարական բանակը հունվարի 24-ին ռուսաստանյան ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ վերագրավել է ռազմավարական նշանակության ափամերձ Լաթաքիա նահանգի՝ ապստամբների վերահսկողության տակ հայտնված Ռաբիա քաղաքը։ Continue reading

Քրդական նոր կառույցը կհամակարգի Թուրքիայի քրդական զինված խմբերի գործունեությունը

Քրդական PKK-ի «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» (YPS) Հունվար 25, 2016 17:08 | RAZM.INFO - Քրդական PKK-ի «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» (YPS – Yekineyen Parastina Sivil) անվամբ նոր ռազմական կառույցը հայտարարել է, որ ինքն է համակարգելու Թուրքիայի տարածքում քրդական զինված ուժերը: Continue reading

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ականանետային հաշվարկները վարժանքներ են սկսել «Ալագյազում»

ՌԴ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքների ժամանակ։ Նկարը՝ ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից Հունվար 25, 2016 15:59 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի շուրջ 100 ականանետորդ սկսել է նախապատրաստվել «Հրետանային կրակի վարպետներ» մրցույթին, որը կանցկացվի 2016-ին՝ «Միջազգային բանակային խաղերի» շրջանակներում։ Continue reading

Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Հունվար 25, 2016 15:54 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայում սկսվել են պլանային ստուգումներ՝ 400 միավոր ռազմատեխնիկայի, այդ թվում՝ Տ-90Ա տանկերի, ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների ու ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների ներգրավմամբ։ Continue reading

ՊԲ-ում անցկացվել են հրետանավոր սպաների հրամանատարական հավաքներ

ՊԲ հրետանու սպաների հրամանատարական հավաք-դասընթացը Հունվար 25, 2016 15:43 | RAZM.INFO - Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի հրետանու պետ, գնդապետ Գենադի Բաղդասարյանի ղեկավարությամբ անցկացվել են հրամանատարական հավաքներ միավորումների, զորամասերի և առանձին գումարտակների հրետանու պատասխանատու սպաների ներգրավմամբ: Continue reading

Թուրքիայի վարչապետը հավասարապես վտանգ է համարել ԻՊ-ն, Ասադի վարչակարգը և Սիրիայի քրդական YPG-ն

Թուրքիայի զինված ուժերի M60 տանկը Քոբանի քաղաքի մոտ՝ թուրք-սիրիական սահմանի թուրքական հատվածում: (արխիվ) Հունվար 25, 2016 15:18 | RAZM.INFO - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի համար միջազգային վտանգ են ներկայացնում է առավելապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը, «Իսլամական պետություն» խմբավորումը և Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD): Continue reading

Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորի դիպուկահարների հավաք-դասընթացներ

ՊԲ հավաք-պարապմունքներին մասնակցող պահեստազորային դիպուկահարները Հունվար 25, 2016 13:14 | RAZM.INFO - Նախորդ շաբաթվա ընթացքում Պաշտպանության բանակում շարքային կազմի դիպուկահարների վերապատրաստման հավաքներ են կազմակերպվել պահեստազորայինների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ հունվարի 24-ի թողարկումը: Continue reading

ՀՀ ՊՆ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությունից առաջ վերապատրաստվելու

Հայաստանցի խաղաղապահները մեկնում են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայություն անցնելուց առաջ վարժանքներ անցկացնելու․ հունվար 2016 Հունվար 25, 2016 10:56 | RAZM.INFO - Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո հայաստանցի խաղաղապահները տեղափոխվելու են Աֆղանստան՝ խաղաղարար առաքելության։ Continue reading