Daily Archives: Հունվար 29, 2016

Մարտական կորուստ՝ Ադրբեջանի բանակում

Ադրբեջանցի զինծառայող է սպանվել: Հունվար 29, 2016 20:55 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 29-ին, ժամը 15:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Սաֆարով Նահիդ Ֆիքրեթ օղլուն (Səfərov Nahid Fikrət oğlu): Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:  Continue reading

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման հարցեր

Հունվար 29, 2016 18:06 | RAZM.INFO - Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Երևանում ընդունել են ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում էր հունվարի 27-29: Continue reading

Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները կապի ապահովման վարժանքներ են անում ԱԹՍ-ներով

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հրշեջ-մարտավարական զորավարժության ժամանակ Հունվար 29, 2016 16:03 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կապավոր զինծառայողները սկսել են մարզումները, որոնց ընթացքում օգտագործելու են անօդաչու թռչող սարքեր: Continue reading

Շարունակվում է Իրանի ՌԾՈւ «Վելայաթ 94» լայնամասշտաբ զորավարժությունը

Հունվար 29, 2016 14:03 | RAZM.INFO - Իրանում շարունակվում է ռազմածովային ուժերի ծովային, ռազմաօդային և ցամաքային ստորաբաժանումների «Վելայաթ 94» զորավարժությունը: Իրանի ռազմածովային ուժերի դեսանտայինները վարժանքներն անցկացնում են Իրանի հարավ արևելքում գտնվող Մեքրանի ափերում և Հնդկական օվկիանոսում: Continue reading

Փոխհրաձգություն ԻՊ գրոհայինների և թուրքական զինծառայողների միջև թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի ԶՈւ տանկ` թուրք-սիրիական սահմանի Քարքամըշ-Ջերաբլուս հատվածում Հունվար 29, 2016 12:35 | RAZM.INFO - Հունվարի 28-ին Սիրիայի Ջերաբլուս քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) գրոհայինները կրակել են թուրք-սիրիական սահմանագծին մոտ տարածքում ականազերծման աշխատանքներ կատարող թուրքական զինծայողների ուղղությամբ, սկսված փոխհրաձգության հետևանքով թուրքական կողմի տվյալներով սպանվել է ԻՊ 5 գրոհային: Continue reading