Daily Archives: Հունվար 12, 2016

Հետաձգվել է Թուրքիային 2 միավոր A400M ինքնաթիռների տրամադրումը

A400M բեռնատար ինքնաթիռ Հունվար 12, 2016 18:47 | RAZM.INFO - 2003-ին կնքված պայմանագրով Թուրքիան պետք է ստանար 10 միավոր A400M բեռնատար ինքնաթիռ, որոնցից ընդամենը 3-ն է դեռ ստացել, իսկ 2016-ին մատակարարման համար նախատեսված 2 ինքնաթիռների տրամադրման ժամկետը հետաձգվել է: Continue reading

Իրանում կործանիչ է վթարվել. 2 օդաչուները զոհվել են

McDonnell Douglas F-4 Phantom II կործանիչ, Իրանի ՌՕՈւ Հունվար 12, 2016 18:12 | RAZM.INFO - Այսօր` հունվարի 12-ին, ուսումնամարտական թռիչքի ընթացքում Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստային քաղաքի մոտ վթարվել է այդ երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչ: Երկու օդաչուները մահացել են: Continue reading

Ռուսաստանը պատրաստ է Սերբիային վաճառել արտահանման համար չարգելված ցանկացած զենք. Ռոգոզին

Ռուսաստանյան արտադրության Ս-300ՎՄ «Անթեյ-2500» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ Հունվար 12, 2016 17:38 | RAZM.INFO - Ռուսաստանի ռազմարդյունաբերական պետական հանձնաժողովի քարտուղար, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ի պատասխան Խորվաթիայի` շուրջ 300 կմ հեռահարության հրթիռային համակարգերի ձեռքբերման քայլերի` իրենք պատրաստ են Սերբիային մատակարարել ցանկացած զենք, որի արտահանման վրա արգելք սահմանված չէ: Continue reading

Բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 12

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Շրնաք նահանգում գործողություններ են իրականացնում քրդերի դեմ. արխիվ Հունվար 12, 2016 17:24 | RAZM.INFO - Թուրքիայի արևելքում շարունակվում են թուրքական ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումները: Հունվարի 12-ին սպանվել է առնվազն 1 ոստիկան, վիրավորվել` 3 ուժային:  Continue reading

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի մոտոհրաձիգները վարժանքներ են անցկացնում «Կամխուդում» և «Ալագյազում»

ՀՀ-ում տեղակայված՝ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմաբազայի զինծառայողներ Հունվար 12, 2016 15:46 | RAZM.INFO - Գյումրիում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի շուրջ 1000 մոտոհրաձիգներ Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մեկնարկել են մեկամսյա վարժանքները: Continue reading

Թուրքական ուսումնամարտական ինքնաթիռը միջազգային թեստավորում է անցնում

Հյուրքուշի նախատիպ Հունվար 12, 2016 15:02 | RAZM.INFO - Թուրքական ավիաշինական ընկերության (TAI) գլխավոր տնօրենը հայտնել է, որ տեղական արտադրության «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքաթիռը սկսել է անցնել «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրումը` միջազգային շուկա արտահանման թույլտվության համար: Continue reading

Դաղստանում ուժայինները սպանել են 1 զինյալի, ևս մեկը վիրավոր է

ՌԴ ուժայիններ Հունվար 12, 2016 12:34 | RAZM.INFO - Հունվարի 11-ին Դաղստանի Ցումադինսկի շրջանի Կվանադա բնակավայրում ուժայինների և  զինյալների միջև բախում է եղել, որի ժամանակ 1 հոգի սպանվել է: Continue reading