Daily Archives: Հունվար 14, 2016

Ամփոփվել են 1-ին և 4-րդ բանակային կորպուսների 2015թ․ արդյունքները

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի արդյունքների ամփոփումը՝ ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի մասնակցությամբ Հունվար 14, 2016 23:10 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ ՊՆ 1-ին և 4-րդ բանակային կորպուսների ռազմական խորհրդի նիստերում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ ամփոփվել են 2015 թվականի ուսումնական տարում կատարված աշխատանքները։ Continue reading

Ադրբեջանում ընդունել են Պակիստանի ՌԾՈւ հրամանատարին

Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարին Հունվար 14, 2016 19:33 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 14-ին,  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Զաքաուլլահին:  Continue reading

Մեկ ամսում Դիարբեքիրի Սուր գավառում սպանվել է առնվազն 15 թուրք ուժային

Թուրքական զինուժի հատուկջոկատայիններ Դիարբեքիրի Սուր գավառում. արխիվ Հունվար 14, 2016 17:57 | RAZM.INFO - Թուրքական աղբյուրները հայտնում են, որ 2015-ի դեկտեմբերի 2-ից մինչ օրս Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումներում սպանվել է 94 քուրդ զինյալ և 15 ուժային: Continue reading

Գերմանական ընկերությունը կաշառելով սպառազինություն է վաճառել Թուրքիային. գերմանական պարբերական

Թուրքական նավատորմի «Բուրաք» դասի ռազմանավ Հունվար 14, 2016 17:23 | RAZM.INFO - Գերմանիայի Բրեմեն քաղաքում գործող Atlas Elektronik ռազմարդյունաբերական ընկերությունը մեղադրվում է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պաշտոնյաներին կաշառելով` այդ երկրներին ռազմանավերի էլեկտրոնային համակարգեր և այլ սպառազինություն վաճառելու համար: Continue reading

Հայաստանում մեկնարկել են ՌԴ ռազմաբազայի տանկիստների վարժանքները

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի Տ-72Բ տանկը վարժանքների ժամանակ Հունվար 14, 2016 15:46 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկիստները սկսել են անհատական պարապմունքները «Ալագյազ» զորավարժարանում։ Continue reading

Սիրիա զենք տանող թուրքական բեռնատարները խուզարկել թույլ տված դատախազները հեռացվել են պաշտոնից

2014-ի հունվարի 19-ին Թուրքիայի Ադանա նահանգում ժանդարմերիայի կողմից խուզարկված բեռնատարում հայտնաբերված զենքերի նկար Հունվար 14, 2016 15:24 | RAZM.INFO - Թուրքական դատարանը վճռել է 2014-ին Սիրիա զենք տեղափոխող բեռնատարները խուզարկելու թույտվություն տրամադրած 5 դատախազների ազատել պաշտոնից` «մասնագիտության պատիվը և հարգանքը, ինչպես նաև պաշտոնյայի ազդեցությունը և հեղինակությունը խաթարելու» մեղադրանքով: Continue reading

Թուրքական օդուժը կրկին ռմբակոծել է Իրաքում PKK-ի դիրքերը. «Անադոլու»

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ Հունվար 14, 2016 14:41 | RAZM.INFO - Հունվարի 12-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը F-16 և F-4 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին: Continue reading

Ահաբեկչություն Թուրքիայի արևելքում, սպանվել է առնվազն 6, վիրավորվել` 39 մարդ

Պայթյուն Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ Հունվար 14, 2016 14:19 | RAZM.INFO - Հունվարի 13-ի երեկոյան Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Չընար քաղաքի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ պայթուցիկով լի մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, սպանվել է 6, վիրավորվել` 39 մարդ: Նշվում է, որ սպանված մարդկանցից 2-ը, ինչպես նաև վիրավորվածներից 6-ը ոստիկաններ են: Continue reading

ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Թալիշի արևելյան ուղղությունը

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում Հունվար 14, 2016 13:43 | RAZM.INFO - Հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Continue reading