Ադրբեջանում ընդունել են Պակիստանի ՌԾՈւ հրամանատարին

Այսօր՝ հունվարի 14-ին,  Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Մուհամմադ Զաքաուլլահին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարին

Զաքիր Հասանովը ընդունել է Պակիստանի ՌԾՈւ հրամանատարին

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիակական, ռազմակրթական ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարներին, մարտական պատրաստվածությանը, համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Նույն օրն ավելի վաղ Պակիստանի ՌԾՈւ հրամանատարը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Հանդիպման ընթացքում Ալիևը ասել է, որ Մուհամմադ Զաքաուլլահի այց կնպաստի երկու երկրների համագործակցության ամրապնդմանը ռազմական ոլորտում:

Զաքաուլլահի այցը կշարունակվի մինչև հունվարի 16-ը: Հանդիպում է նախատեսված նաև Ադրբեջանի ռազմաարդյունաբերության նախարարի հետ: Սպասվում է նաև այց Ադրբեջանի ՌԾՈւ ռազմաբազա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *