Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկիստները սկսել են անհատական պարապմունքները «Ալագյազ» զորավարժարանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, Ռազմինֆոյին տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Տանկիստները սովորելու են վարել Տ-72Բ տանկերը, կրակել դրանց բազային սպառազինությամբ 0,3-2 կմ հեռավորությունների վրա, կրակը ճշգրտել բարձր-լեռնային պայմանների համար։ Վարժանքներն անցկացվելու են ձյունապատ և սառցապատ տեղանքում, գիշերային և ցերեկային ժամերին։
Մեկամսյա վարժանքներին մասնակցելու է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի մոտ 100 տանկիստ զինծառայող։
Անհատական վարժանքներից հետո տանկիստները սովորելու են ներդաշնակ գործել դասակի կազմով, ինչից հետո արդեն սկսելու են պատրաստվել Տանկային բիաթլոն 2016 մրցույթին, որն անցկացվելու է Միջազգային բանակային խաղերի կազմում։
Ավելացնենք, որ ներկայում ընթացքի մեջ են նաև ռազմաբազայի մոտոհրաձիգների մեկամսյա վարժանքները, որոնց մասնակցում է ևս 1000 զինծառայող։
Pingback: Գյումրիի ՌԴ ռազմաբազայի տանկիստները պատրաստվում են Տանկային բիաթլոն 2016-ին | Ռազմ.info