ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Թալիշի արևելյան ուղղությունը

Հունվարի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը։

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում

ԵԱՀԿ ներկայացուցիչների դիտարկում հայ-ադրբեջանական սահմանում

2016թ․ առաջին դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Ավելացնենք, որ ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է 2015թ․ դեկտեմբերի 16-ին Տավուշում։ Այն ժամանակ նույնպես կրակոցներ չեն արձանագրվել, իսկ դիտարկմանը նախորդած ճեպազրույցում Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները դիտորդներին են ներկայացրել ադրբեջանական սադրանքները։

Ընդհանուր առմամբ, 2015թ․ ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչները հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկում են անցկացրել 21 անգամ, որից 17-ը՝ Արցախում, 3-ը՝ Տավուշում, ևս մեկը՝ Գեղարքունիքում։ Դիտարկումների ժամանակ կրակոցներ արձանագրվել են երկու անգամ, ևս 5 անգամ Ադրբեջանը դիտորդներին դուրս չի բերել առաջնագիծ։ Մյուս դեպքերում դիտարկումներն անցել են նախատեսված ժամանակացույցով, կրակոցներ չեն արձանագրվել։

Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:

4 responses to “ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Թալիշի արևելյան ուղղությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 10 – 16 հունվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ԵԱՀԿ դիտարկում Տավուշում | Ռազմ.info

  3. Pingback: Արցախի ղեկավարությունն ընդունել է Կսպրշիկին | Ռազմ.info

  4. Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Կուրոպատկինո բնակավայրի ուղղությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *