Daily Archives: Հունվար 11, 2016

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է չեղարկել Քաթարում ռազմաբազայի տեղակայումը

Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ Հունվար 11, 2016 19:10 | RAZM.INFO - Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ֆաիք Օզթրաքը Քաթարի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը վերանայելու բանաձև է առաջ քաշել խորհրդարանում` առաջարկելով չեղյալ հայտարարել Քաթարում զորք տեղակայելու որոշումը: Continue reading

Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացված դատական հայցը

Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ. նկարը Ղազախստանի ՊՆ կայքից Հունվար 11, 2016 18:51 | RAZM.INFO - Իրանը հետ է կանչել Ս-300 ՀՕՊ համակարգերի ուշացման համար Ժնևի միջազգային արբիտրաժային դատարանում ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության դեմ ներկայացրած 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի հայցը: Continue reading

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ են անցկացվել

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 2-րդ բրիգադի զինծառայողները վաժանքներ են անցկացրել երկրի հարավարևելյան` Իրաքին և Իրանին սահմանակից Շեմդինլի գավառում: Հունվար 11, 2016 18:10 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հունվարի 11-ին հայտնել է դեկտեմբերի 28-31-ին Սվազում (Սեբաստիա) և 2016-ի հուվարի 1-ից 2-ը Հաքքարիում ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունների մասին: Continue reading

Թուրք-քրդական բախումներ Թուրքիայի արևելքում. հունվարի 9-11

Թուրքական ուժայինները երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում Հունվար 11, 2016 16:49 | RAZM.INFO - Հունվարի 10-ին Թուրքիայի արևելքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և թուրքական ուժայինների բախումների հետևանքով սպանվել է 3, վիրավորվել` 10 ուժային: Continue reading

Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազան համալրվել է նոր ԱԹՍ-ներով

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ Հունվար 11, 2016 15:29 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան համալրվել է ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): Continue reading

Իրաքը հերքել է Մոսուլի մոտ ԻՊ-ի և թուրքական զինուժի բախման մասին պնդումները

Իրաքում քրդական ուժերին և իրաքյան զոինծառայողներին մարզող Թուրքիայի ԶՈւ հատուկջոկատայիններ Հունվար 11, 2016 14:19 | RAZM.INFO - Իրաքի ցամաքային զորքերի հրամանատարությունը շաբաթ օրը` հունվարի 9-ին, հերքել է թուրքական կողմի լուրերն այն մասին, թե հունվարի 7-ին «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման գրոհայինները հարձակվել են Իրաքի Մոսուլ քաղաքին մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարի թուրքական զինուժի ստորաբաժանումների վրա: Continue reading

ՀԱՊԿ ուժերը վարժանքների կմասնակցեն Հյուսիսային բևեռի մոտ

ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքեր Հունվար 11, 2016 13:46 | RAZM.INFO - Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային զորքերը և ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարի ապրիլին դեսանտավորման վարժանքներ են անցկացնելու Արկտիկայում և դեսանտավորվելու են լողացող սառցաբեկորներից մեկի վրա: Continue reading