Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազան համալրվել է նոր ԱԹՍ-ներով

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան համալրվել է ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ): Այս մասին հունվարի 11-ին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Նշվում է, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում կանցկացվեն նոր ԱԹՍ-ների կառավարման յուրացմանն ուղղված վարժանքներ:

«Տախիոն» ԱԹՍ-ն նախատեսված է մինչև 40 կմ հեռավորության վրա ռազմական հետախուզություն կատարելու համար: ԱԹՍ-ն կարող է օգտագործվել նաև իբրև վիդեո և ձայնային հաղորդագրություններ վերահեռարձակող կայան:

ԱԹՍ-ն ՌԴ զինված ուժերի սպառազինության մեջ է 2015-ի գարնանից:

«Տախիոն» հետախուզական ԱԹՍ`
Առավելագույն թռիչքային զանգվածը` 25 կգ,
Օգտակար բեռնատարողությունը` 5 կգ,
Առավելագույն արագությունը` 120 կմ/ժ
Սովորական արագությունը (կրեյսերային)` 65 կմ/ժ
Թռիչքի առաստաղը` 4000 մ
Թռիչքի առավելագույն տևողությունը` 4 ժ
Գործողության շառավիղը` 40 կմ
Շարժիչը` էլեկտրական:

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Հիշեցնենք, որ 2016-ի հունվարի սկզբին ՌԴ ՊՆ կայքը հայտնել էր, որ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան 2016-ին համալրվելու է վերանորոգված ՄիԳ-29 կործանիչներով (քանակը չի նշվում) և մեկ Մի-8 բեռնատար ուղղաթիռով։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թ. Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *