«Էրեբունու» ավիախումբը ՄիԳ-29 ինքնաթիռներ կստանա 2016-ին

Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան 2016-ին համալրվելու է վերանորոգված ՄիԳ-29 կործանիչներով (քանակը չի նշվում) և մեկ Մի-8 բեռնատար ուղղաթիռով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման, սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքը սարքավորվելու է տոներից հետո։

Ինչպես և արդեն ավիաբազայում եղած կործանիչները, այստեղ տեղափոխվող նոր խմբաքանակը նույնպես ծառայելու է Հայաստանի օդային տարածքի պաշտպանությանը՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի շրջանակներում։

Նույն նպատակով 2015-ի դեկտեմբերին ավիաբազան համալրվել է նաև հարվածային և բեռնատար ուղղաթիռներով՝ 7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով։

Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է, որը ՀՀ-ում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռները։

«Էրեբունիում» տեղակայված ՌԴ ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։

4 responses to “«Էրեբունու» ավիախումբը ՄիԳ-29 ինքնաթիռներ կստանա 2016-ին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 3 – 9 հունվարի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Հայաստանի ռուսաստանյան ռազմաբազան համալրվել է նոր ԱԹՍ-ներով | Ռազմ.info

  3. Pingback: Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով | Ռազմ.info

  4. Pingback: 2016-ին ՌԴ ԶՈւ ՀՌՇ-ն կհամալրվի ավելի քան 55 միավոր ավիատեխնիկայով | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *