Monthly Archives: Դեկտեմբեր 2015

ՀՀ նախագահն այցելել է ԶՈւ հյուսիսարևելյան դիրքեր

Դեկտեմբեր 31, 2015 23:41 | RAZM.INFO - Հայաստանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր՝ դեկտեմբերի 31-ին, այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը Continue reading

Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Razm.info

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն Դեկտեմբեր 31, 2015 14:39 | RAZM.INFO - Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման շնորհիվ 2015 թ. դեկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 9 և վիրավորման 2 դեպք։ Continue reading

Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո

Դեկտեմբեր 31, 2015 14:38 | RAZM.INFO - 2015-ի դեկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 11 դեպքի և 6 վիրավորի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա հայկական զինված ուժերում 3 կորստի մասին էր հայտնի։ Continue reading

Քրդական PKK-ն «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» է ստեղծել

Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի մարտիկներ Դեկտեմբեր 30, 2015 20:19 | RAZM.INFO - «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) կազմալուծել է Թուրքիայի արևելքում ուժայինների դեմ պայքարող «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժումը»  (YDG-H)` հիմնելով նոր «Քաղաքացիականների պաշտպանության ստորաբաժանումներ» (YPS – Yekineyen Parastina Sivil) անվամբ նոր կառույց, Continue reading

Թուրքիան և Սաուդյան Արաբիան ռազմավարական համագործակցության խորհուրդ են հիմնում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը Դեկտեմբեր 30, 2015 20:14 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Թուրքիայի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին հայտարարել է, որ երկու երկրները հիմնելու են բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհուրդ, որտեղ քննարկվելու են ռազմական, տնտեսական և փոխադարձ ներդրումային քաղաքականության հետ կապված հարցեր: Continue reading

Ադրբեջանի ԱԻՆ-ը երկօրյա զորավարժություն է անցկացրել

Ադրբեջանի ԱԻՆ զորավարժությունը։ Նկարը՝ Ադրբեջանի ԱԻՆ կայքից Դեկտեմբեր 30, 2015 15:08 | RAZM.INFO - Ադրբեջանի ԱԻՆ-ը դեկտեմբերի 28-29-ին Շամխորի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում անցկացրել է զորավարժություն՝ Գանձակի շրջանային կենտրոնի, այդ շրջանում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական գործադիր մարմինների համապատասխան ուժերի մասնակցությամբ։ Continue reading

Գերմանիան ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ կուղարկի Թուրքիա՝ ԻՊ դեմ պայքարին ներգրավելու համար

Գերմանիայի ՌՕՈւ Tornado ինքնաթիռը Դեկտեմբեր 30, 2015 13:32 | RAZM.INFO - Գերմանիան հունվարի 5-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում ներգրավվելու է ևս 4 կործանիչ-ռմբակոծիչ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ռազմաօդային ուժերի խոսնակը։ Continue reading

Իրանի արձակած հրթիռն անցել է ամերիկյան ավիակրից փոքր հեռավորության վրա

«Հարրի Թրուման» ավիակիր Դեկտեմբեր 30, 2015 12:16 | RAZM.INFO - Դեկտեմբերի 26-ին Իրանը Հորմուզի նեղուցում հրթիռային կրակով վարժանքներ է սկսել այն պահին, երբ այդտեղով նավարկելիս է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարին մասնակցելու նպատակով Պարսից ծոցում տեղակայված ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրը։ Continue reading

Նախագահը հաստատել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը

Հայկական «Ասպար Արմզ» ընկերության ASR-300C դիպուկահար հրացան Դեկտեմբեր 29, 2015 19:43 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով հաստատել է Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը, ինչը նախատեսված էր «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքով: Continue reading

Սեյրան Օհանյանը մասնակցել է ռազմական նշանակության օբյկետների բացմանը

Ավտոտեխնիկայի ունեցվածքի պահեստային ենթագոտու նոր համալիրի բացումը Դեկտեմբեր 29, 2015 18:48 | RAZM.INFO - Դեկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՀՀ ԶՈւ ռազմաավիացիոն զորամասերից մեկի օդաչուների և տեխնիկական անձնակազմի համար նախատեսված նորակառույց ճաշարանի հանդիսավոր բացմանը: Continue reading