Ադրբեջանի ԱԻՆ-ը երկօրյա զորավարժություն է անցկացրել

Ադրբեջանի ԱԻՆ-ը դեկտեմբերի 28-29-ին Շամխորի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում անցկացրել է զորավարժություն՝ Գանձակի շրջանային կենտրոնի, այդ շրջանում տեղակայված կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական գործադիր մարմինների համապատասխան ուժերի մասնակցությամբ։

Ադրբեջանի ԱԻՆ զորավարժությունը։ Նկարը՝ Ադրբեջանի ԱԻՆ կայքից

Ադրբեջանի ԱԻՆ զորավարժությունը։ Նկարը՝ Ադրբեջանի ԱԻՆ կայքից

Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն էր՝ գնահատել հրամանատարական անձնակազմի պատասատությունը ֆորսմաժորային իրավիճակներում, կատարելագործել մասնագիտական փորձը և բարելավել տեղական ուժերի հետ փոխհամաձայնեցված գործելուհմտություները։

Վարժանքներին ներգրավվել է 286 հոգանոց անձնակազմ և 36 միավոր տեխնիկա։

Զորավարժությանը հետևել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Էթիբար Միրզոեվը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *